Զելենսկին հայտարարել է, որ Թրամփը պատերազմում Ուկրաինայի հաղթանակն է ցանկանում

Լուրեր

04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես ցանկանում է Ուկրաինայի հաղթանակը։ Նա այս հայտարարությունն արել է Axios-ին տված հարցազրույցում, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Հարցին՝ «Դուք հավատում եք, որ նախագահ Թրամփը վերջապես ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի՞», Զելենսկին պատասխանել է՝ «Այո»։

Լրագրողը հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր. «Պարոն Զելենսկիի պատճառով դուք ոչ մի խաղաքարտ չունեք», նաև հարցրել, թե ինչ է փոխվել այդ ժամանակից ի վեր։ Զելենսկին պատասխանել է, որ իրավիճակը փոխվել է Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների պատճառով։

«Կարծում եմ՝ նախագահ Թրամփը հասկացել է, որ Պուտինը նրան հաջողություն չի բերի, նույնիսկ եթե այս պահին այսպես նայենք։ Հասարակությունը, ամերիկյան հասարակությունը կարծում է՝ սա շատ կարևոր է Միացյալ Նահանգների նախագահի համար»,- ասել է նա։

Զելենսկիի խոսքով՝ հանրային աջակցությունը կարևորագույն նշանակություն ունի ցանկացած առաջնորդի համար։ Նա հավելել է, որ «ամերիկյան հասարակությունը չի հարգում կամ չի վստահում Պուտինին, և նրանք, ըստ էության, չեն հավատում, որ նա ցանկանում է ավարտել այս պատերազմը»։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ուրախ էր կարդալ Դոնալդ Թրամփի գրառումը, որում նա նշել էր, որ Ուկրաինան կարող է հաղթել։ Զելենսկին նաև դրական է արտահայտվել Նյու Յորքում Թրամփի հետ իր հանդիպման մասին. ԱՄՆ նախագահը մանրակրկիտ պատրաստվել էր հանդիպմանը, հասկացել էր, որ Պուտինը ներկայում չի հաղթում մարտադաշտում և, ամենակարևորը, Թրամփը հասկացել է, որ ուկրաինացիներին կարելի է վստահել։

«Նա հասկանում է, որ Պուտինը խաղում է իր հետ»,- նշել է  Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է՝ ինքը Թրամփին ասել է մեկ բան, որ Կիևին է պետք, բայց չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։

«Դա զե՞նք է»,- հարցրել է լրագրող Բարաք Ռավադը, ինչին Զելենսկին դրական  է պատասխանել։

Զելենսկին, միաժամանակ, թույլ է որակել ՆԱՏՕ-ի երկրների արձագանքը Ռուսաստանի կողմից իրենց օդային տարածք ներխուժմանը։

Ավվելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Եվրամիության աջակցությամբ «Ուկրաինան ի վիճակի է պայքարել և վերադարձնել իր ամբողջ տարածքը»։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին գրել էր Truth Social սոցիալական ցանցում՝ Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո։

«Ժամանակի, համբերության ու Եվրոպայի, մասնավորապես, ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ, այս պատերազմի սկսվելուց սկզբնական սահմանների վերականգնումը լիովին հնարավոր է»,- հայտարարել էր ամերիկացի առաջնորդ՝ հավելելով, որ Ռուսաստանը պատերազմ է մղում արդեն երեքուկես տարի, պատերազմ, որում իսկական ռազմական տերությանը հաղթանակի համար պետք կլիներ «մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի