Իրանն ու ՌԴ-ն 4 միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ 25 միլիարդ դոլարի համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Իրանը և Ռուսաստանը ստորագրել են 25 միլիարդ դոլարի համաձայնագիր՝ չորս նոր միջուկային էներգաբլոկների կառուցման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Նշվում է, որ «Իրան Հորմոզ» ընկերության և «Ռոսատոմ»-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքում 25 միլիարդ դոլար արժողությամբ չորս ժամանակակից երրորդ սերնդի էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) խոսնակ Բեհրուզ Կամալվանդին այսօր ավելի վաղ Մոսկվայում հայտարարել էր, որ «Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարել Բուշերի կայանից ավելի մեծ կայանների կառուցման շուրջ»։ Նա  այս հայտարարությունն արել է Մոսկվայում անցկացված «Ատոմ Էքսպո 2025» ցուցահանդեսի շրջանակում, որին մասնակցել է Իրանի պատվիրակությունը՝ AEOI-ի ղեկավար Մոհամադ Էսլամիի գլխավորությամբ։

Նա բարձր է գնահատել Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը երկրի հարավում գտնվող Բուշերի ատոմակայանի  կառուցման գործում՝ նշելով, որ կայանը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի