Բաքվի դատարանում շինծու գործերով նիստում որպես ապացույց ուսումնասիրվել է Մանվել Գրիգորյանի հարցազրույցը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հերթական նիստն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական ​​նիստի սկզբում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը դիմել է դատարանին՝ իրեն հնարավորություն տալ ծանոթանալ մի քանի նիստերի արձանագրություններին։

Նախագահող դատավորը Լևոն Մնացականյանին տեղեկացրել է, որ կստեղծվեն համապատասխան պայմաններ, որպեսզի նա ծանոթանա նիստերի արձանագրություններին։

Դատական ​​նիստը շարունակվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի կողմից լրատվամիջոցներին տված հարցազրույցի՝ որպես քրեական գործի ապացույցի հետազոտությամբ։ Հարցազրույցում  Գրիգորյանը, իբր, խոսել է «Ադրբեջանի ինքնիշխան հողերում Հայաստանից ստացված հրահանգներին համապատասխան իր կողմից կատարված հանցագործությունների և սադրանքների մասին»։

Բացի այդ, հարցազրույցում նա, իբր, պատմել է Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիային մասնակցելու մասին», ասել, թե Հայաստանից բարձրաստիճան զինվորականներ՝ գեներալներ և գնդապետներ, ուղարկվել են Արցախի տարածքներում զորամասեր ստեղծելու: Գրիգորյանը գեներալներից մեկի անունն է տվել՝ Արտուշ, որը եղել է Գյումրիից։

«Մենք սկսեցինք գրավել թյուրքական  գյուղերը։ Մենք ներխուժել, ավերել ենք գյուղեր, ոչնչացրել ամեն ինչ»,- հարցազրույցում, իբր, ասել է Գրիգորյանը։

Նա նաև նշել է, թե ինքը բրիգադի հրամանատար է եղել Հայաստանի զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հրամանով իրեն ուղարկել են Արցախի տարածքներ։

Նիստում ներկայացվել են նաև քրեական գործին վերաբերող մի շարք փաստաթղթեր։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 26-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի