ՀՀ նախագահը հանդիպել է Amazon Web Services-ի ղեկավար ներկայացուցիչների հետ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՝ Amazon Web Services-ի (AWS) Եվրոպական Միության և ամբողջ Միջերկրածովյան Եվրոպայի հանրային քաղաքականության տնօրեն Ֆրանկո Սպիչարիելլոյի և Amazon-ի միջազգային հանրային քաղաքականության տնօրեն Դեյվիդ Ռոթի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման հեռանկարները Հայաստանի համար՝ ընդգծելով այս ոլորտի նշանակությունը տնտեսական աճի, նորարարական միջավայրի ձևավորման և մրցունակության բարձրացման գործում։ Նախագահը կարևորել է վերականգնվող էներգիայի ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նշելով, որ այն ոչ միայն կարևոր է էներգետիկ անվտանգության ամրապնդման և կայուն զարգացման համար, այլև կարող է դառնալ հուսալի ռեսուրս արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար։

Քննարկվել են նաև կիբերանվտանգության ուղղությամբ համագործակցության հնարավորությունները՝ որպես տեղեկատվական հասարակության կայունության և պետական կառավարման արդյունավետության առանցքային բաղադրիչ։ Կողմերը շեշտել են փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և նորագույն գործիքների ներդրման անհրաժեշտությունը՝ կիբերանվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել AWS-ի շարունակական աջակցությունը Արհեստական բանականության (ԱԲ) վիրտուալ ինստիտուտի գործունեությանը։ Քննարկվել է նաև հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում ԱԲ-ի կիրառման համատեղ ծրագրի մշակման հեռանկարները, ինչը հնարավորություն կտա նոր մակարդակի բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը և հիմնել նորարարական քաղաքական մշակույթ Հայաստանում։