5 ամիս է Ձեր  տան հարևանությամբ ապրում է  Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանից դուրս է․ Ա․ Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Տեղի է ունեցել հեղափոխություն, որը մեզ ազատել է մի համակարգից, որի դեմ պայքարել ենք երկար տարիներ, բայց միևնույն է,  հինգ ամիս է Ձեր  տան հարևանությամբ ապրում է  Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանից դուրս է, իմ ընկեր Շանթ Հարությունյանը բանտում է։ Սրանք ցավոտ խնդիրներ են, բայց անհնարին բան չկա, ուստի եկեք նաև այս հարցերի լուծումները գտնենք։

Այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։

Դիտարկմանն ի պատասխան՝  Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Շանթ Հուրությունյանին ես հինգ ամիս է խնդրում եմ, որ բանտից դուրս գա․ ինքն ասում է՝ դուրս չեմ գալիս ո՛չ համաներումով, ո՛չ ռեժիմը փոխելով, ո՛չ բաց կալանքով։ Դուրս չեմ գալիս։ Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է սպեցնազը մտնի և դուրս հանի։ Նա արդարացի պահանջ է դնում, ասում է՝ թող ինձ արդարացնեն։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ իր պաշտպանները համապատասխան հայցով դատարան չեն դիմում։ Ես հիմա ասեմ՝ գնացեք դատարան դիմեք, այդ դեպքում ինձ կասեն, որ դատարան դիմեն իրեն կարդարացնե՞ն, թե՞չէ։ Այստեղ հարց է առաջանում՝ ես հետո զանգե՞մ դատարանին,  զանգեմ և ասեմ՝ արդարացրու։ Եթե ես հիմա զանգեմ և ասեմ արդարացրու, անխուսափելիորեն վաղը զանգելու և  ասելու եմ կալանավորի կամ մի՛ կալանավորի»։

Նիկել Փաշինյանը նաև շեշտեց, որ  ինքը որևէ դատավորի ոչինչ չի ասելու, թեև կան հարցեր, որոնց պետք է քաղաքական լուծում տրվի, սակայն տրված լուծումներն էլ պետք է իրավաբանորեն ճիշտ լինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։