Գյումրու մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը հորը թույլատրել է մարզադպրոցի գրեթե կեսը որպես բնակարան վարձով հանձնի Հնդկաստանի քաղաքացիներին

Լուրեր

04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
Բոլորը

Հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, խախտելով Գյումրու համայնքապետարանի հետ կնքված պայմանագրով սահմանված՝ գույքը երրորդ անձի օգտագործմանը հանձնելու արգելքը, իր հորը՝ մարզադպրոցի մարզչին, թույլատրել է զավթել մարզադպրոցին անհատույց տրամադրված 109,23 քմ մակերեսով վարչական շենքի գրեթե կեսը և 2024 թվականի հունիսից 2025 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում այն որպես բնակարան վարձավճարով տրամադրել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ վարձակալության դիմաց ստացված գումարը չի մուտքագրվել մարզադպրոցի բյուջե։ Արդյունքում՝ մարզադպրոցի աշխատակիցները և սաները զրկվել են շենքի զավթված հատվածն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն պաշտոնատար անձը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին մարզադպրոցի մարզիկներից մեկին հրամանագրել է մարզիչ-մանկավարժի հաստիքին, սակայն վերջինս 2024թ. հոկտեմբերից 2025թ. մայիսն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել մարզչական գործառույթներ, մինչդեռ նրա անվամբ հիշյալ ժամանակահատվածում հաշվարկվել և փոխանցվել է ընդհանուր 310.660 ՀՀ դրամ աշխատավարձ։

Ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորությունների չարաշահմամբ իրեն վստահված գույքը հափշտակելու, ինչպես նաև խմբի կազմում նախնական համաձայնությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու համար մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով:

Պետությանը պատճառված ընդհանուր 1․210․660 ՀՀ դրամի չափով վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։

Քրեական  վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։