ՀՀ ՊՆ բյուջեն 2026-ին 101.5 մլրդ դրամով պակաս է լինելու

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563․1 մլրդ դրամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է 2026-ի բյուջեի նախագծից, որը կառավարությունը հաստատեց այսօրվա՝ սեպտեմբերի 25-ի նիստի ժամանակ։ 2025 թվականին պաշտպանական բյուջեն 664.6 մլրդ դրամ է։

Ստացվում է՝ կառավարությունը հաջորդ տարի պաշտպանական ոլորտի համար այս տարվա համեմատ նախատեսել է 101.5 մլրդ դրամով պակաս ֆինանսավորում։ Պաշտպանական ոլորտի ծախսերի համար նախատեվող միջոցները չավելացնելու մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր դեռ օգոստոսին։

«Հնարավոր է, որ 2026 թվականի բյուջեում ծախսերի Էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։ Կարծում եմ՝ տրամաբանական է, համենայնդեպս, մեր գնահատականն այս պահին սա է»,- ասել էր նա։

Փաշինյանի հայտարարությունից ավելի վաղ էլ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ֆոնին երկրի իշխանությունները ծրագրում են 2026 թվականի բյուջեում նվազեցնել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը 2025 թվականի համեմատ:

ՀՀ-ում պաշտպանական ոլորտի բյուջեն նվազեցնելու ֆոնին Ադրբեջանն է ընդլայնում ռազմական ոլորտի բյուջեն։ 2026-ին Բաքուն այս ոլորտին կհատկացնի 5 միլիարդ 120 միլիոն ամերիկյան դոլար։ Այս գումարը 90 մլն դոլարով շատ է 2025-ի բյուջեից։

Նարեկ Կիրակոսյան