Թբիլիսիում Գերմանիայի ու Բրիտանիայի դեսպանները կանչվել են Վրաստանի ԱԳՆ

Լուրեր

04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
Բոլորը

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը կանչվել է երկրի ԱԳՆ-ն։ Վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ՝ նա արդեն  հեռացել է նախարարության շենքից, սակայն դեռևս մեկնաբանություն չի արել լրատվամիջոցների համար։

Վրաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն չի տարածել Մեծ Բրիտանիայի դեսպանի կանչելու վերաբերյալ։

Հատկանշական է, որ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը էլ երեկ՝ սեպտեմբերի 24-ին էր կանչվել  ԱԳՆ։ Արտաքին գործերի առաջին փոխնախարար Գիորգի Զուրաբաշվիլին Վրաստանի ԱԳՆ-ում հանդիպել է դեսպան Պետեր Ֆիշերի հետ։ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դեսպանը կանչվել է «երկրում արմատական ​​օրակարգ առաջ մղելու փորձերի» պատճառով։

«Կանչը դիվանագիտական ​​​​պատժամիջոցների ձև է: Անկեղծ ասած, սա խիստ անսովոր է: Սա վրաց-գերմանական ժամանակակից հարաբերությունների պատմության մեջ առաջին դեպքն է, որ Գերմանիայի դեսպանը կանչվում է նախարարություն: Ես կգնամ և կլսեմ, թե ինչ ունեն ասելու: Բայց ես նաև վճռականորեն մերժում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, իմ և մյուս դեսպանների դեմ ուղղված անհիմն և սադրիչ մեղադրանքները: Ես նաև կքննադատեմ Վրաստանի կառավարության ներկայիս ընթացքը, որը հակասում է Եվրամիությանը անդամակցությանը»,- ասել էր Ֆիշերը։

Հանդիպումից հետո Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դեսպանին «տեղեկացվել է, որ 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական ​​​​հարաբերությունների մասին կոնվենցիայի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դիվանագիտական ​​​​առաքելության անդամը պարտավոր է հարգել ընդունող պետության օրենքներն ու կանոնակարգերը և չմիջամտել ընդունող պետության ներքին գործերին»:

Մտահոգություն է արտահայտվել «երկրում արմատական ​​օրակարգ առաջ մղելու փորձերի վերաբերյալ, որոնք, իրենց հերթին, հակասում են ժողովրդավարության սկզբունքներին և նպաստում հասարակության բևեռացմանը»։

Հանդիպմանը նշվել է, որ «Վրաստանի կառավարությունը, չնայած իր դեմ ուղղված նպատակային արշավներին, մեծ նշանակություն է տալիս և ուշադիր վերաբերվում է երկու երկրների միջև հարաբերություններին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի