Լավրովն ու Ռուբիոն ավարտել են բանակցությունները Նյու Յորքում

Լուրեր

07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հանդիպումը տևել է մեկ ժամից պակաս՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում։

Ո՛չ Լավրովը, ո՛չ Ռուբիոն դեռ չեն մեկնաբանել հանդիպումը։

Լավրովը և Ռուբիոն վերջին անգամ հանդիպել էին այս տարվա հուլիսին՝ Մալայզիայում։

Նախօրեին Նյու Յորքում կայացել էր նաև Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որի ավարտից հետո Թրամփը հրապարակել էր գրառում Truth Social-ում՝ հայտարարելով, որ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության պայմաններում Ուկրաինան կարող է վերականգնել նախապատերազմյան սահմանները՝ «և գուցե գնալ է՛լ ավելի հեռու»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լավրովի դիրքորոշումը, հայտարարել է՝ Թրամփի հայտարարություններն արվել են Զելենսկու հետ հանդիպումից հետո և, ըստ ամենայնի, նրա ներկայացրած մոտեցումների ազդեցությամբ։

«Դա պատկերացում է, որն ամբողջովին հակասում է մեր ընկալումներին, սակայն մենք ևս պատրաստ ենք մեր դիրքորոշումը ներկայացնել ամերիկյան կողմին»,- հավելել է Պեսկովը։