«Պուտինին հիմա կանգնեցնելն ավելի էժան է». Զելենսկին ՄԱԿ-ի ամբիոնից աշխարհին կոչ է արել ճնշում գործադրել ՌԴ-ի վրա

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ագրեսիան Ուկրաինայի ու այլ երկրների դեմ կանգնեցնելն այժմ ավելի էժան է։ Աշխարհը պետք է համատեղ գործի՝ Ռուսաստանին խաղաղություն ստիպելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդհանուր քննարկման ժամանակ իր ելույթում, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Նրա խոսքով՝ պատերազմը և սպառազինությունների մրցավազքը կանգնեցնելն ավելի էժան է, քան ստորգետնյա մանկապարտեզներ կամ հսկայական բունկերներ կառուցելը՝ կարևորագույն ենթակառուցվածքները թաքցնելու համար։

«Պուտինին հիմա կանգնեցնելն ավելի էժան է, քան փորձել պաշտպանել յուրաքանչյուր նավահանգիստ և նավ ահաբեկիչներից ու ծովային անօդաչու թռչող սարքերից։ Մենք պետք է միասին գործենք տարբեր կերպ՝ ագրեսորին կանգնեցնելու համար։ Այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք կանխելու, որ այս սպառազինությունների մրցավազքը մեզ աղետ չի բերի»,- նշել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ եթե զենքի և Ռուսաստանի վրա ճնշման կարիք կա, դա պետք է արվի հիմա, հակառակ դեպքում, Պուտինը կշարունակի պատերազմը մղել՝ այն ընդլայնելով։

«Մենք արդեն ասել ենք, որ Ուկրաինան միայն առաջինն է, բայց հիմա ռուսական անօդաչու թռչող սարքերը թռչում են Եվրոպայի վրայով, և ռուսական գործողությունները տարածվում են բազմաթիվ երկրներում։ Պուտինը ցանկանում է շարունակել այս պատերազմը։ Ոչ ոք չի կարող իրեն անվտանգ զգալ»,- հավելել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ միջազգային ինստիտուտները թուլացել են, «այդ պատճառով էլ այս խելագարությունը շարունակվում է», Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ շարունակվում է, և հրադադարի ուղղությամբ առաջընթաց չկա։ Նա անօդաչու թռչող սարքերի օգտագործումը պատերազմական գործողություններում անվանել է սպառազինությունների մրցավազքի ամենավտանգավոր զարգացումը։

«Մենք անօդաչու թռչող սարքեր ենք կառուցում մեզ պաշտպանելու համար։ Մենք հաջողությամբ անօդաչու թռչող սարքեր ենք օգտագործում ռուսական նավերի դեմ։ Ռուսաստանը մեզ այլ ընտրություն չի թողել»,- ընդգծել է Զելենսկին։

Նախօրեին Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ՄԱԿ-ի ամբիոնից Ուկրաինայի նախագահը հանդիպումը որակել է լավ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

.