Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն․ ՀՀ նախագահի ելույթը՝ Մերիդիան կենտրոնի կազմակերպած միջոցառմանը

Լուրեր

07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մերիդիան միջազգային կենտրոնում անցկացված միջոցառմանը, որը նվիրված էր արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղություններին։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի և մեր տարածաշրջանի առանձնահատկությունները։ Նա ընդգծել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման պատմական նշանակությունը՝ այն համարելով մեր երկրի անվտանգության, կայունության և տնտեսական զարգացման համար կարևոր քայլ։

«Նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև նույն օրը ստորագրված Հայաստան-ԱՄՆ համագործակցության հուշագրերի վրա՝ ընդգծելով, որ դրանք նոր դարաշրջան են բացում երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ելույթում Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հետևողականորեն շարժվում է բարձր տեխնոլոգիական և թվային զարգացման ուղիով՝ ձևավորելով մրցունակ միջավայր ներդրումների համար։ Նա ներկայացրել է մեր երկրի տնտեսական զարգացման առանձնահատկությունները և նորարարական նախագծերում ներդրումների լայն հնարավորությունները։

Նախագահի խոսքով՝ Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն, որտեղ արհեստական բանականության և թվային լուծումների կիրառումը կնպաստի ոչ միայն տնտեսական աճին, այլև հասարակության կյանքի որակի բարելավմանը։