ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հրավիրվել են ԵՄ նախարարական հանդիպմանը, Վրաստանի նախարարը՝ ոչ․ Թբիլիսին դժգոհ է

Լուրեր

06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
Բոլորը

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից Լյուքսեմբուրգում նախատեսված նախարարական հանդիպմանը Վրաստանին ընդամենը դեսպանի մակարդակով հրավիրելը ցույց է տալիս Եվրամիության ինստիտուտների կողմից լրջության բացակայությունը և ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև պարզ աշխարհագրական իրականության անտեսումը։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Նշվում է, որ դա ևս մեկ փորձ է՝ ԵՄ միջոցառումներին Վրաստանի մասնակցության հարցը քաղաքական շահարկումների ենթարկելու։

«Վրաստանը դեսպանի մակարդակով չի մասնակցի հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում նախատեսված կապի հարցերով նախարարական հանդիպմանը, որին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հրավիրել է Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարներին: Հաշվի առնելով այս թեմայի կարևորությունը և Վրաստանի դերը կապի հարցերում՝ նախարարական հանդիպման դեսպանի մակարդակով հրավերն անընդունելի է, և նման մոտեցման հիմնավորումը մնում է անհասկանալի: Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը մի քանի շաբաթ առաջ տեղեկացվել է այս հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման մասին: Հաշվի առնելով Վրաստանի դերը թե՛ տարածաշրջանային անվտանգության, թե՛ կապի հարցերում, Վրաստանի մասնակցությունը նման կարևոր քննարկումներին պետք է տեղի ունենա համապատասխան մակարդակով և բխի ԵՄ անդամ պետությունների շահերից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ դա Վրաստանում արմատական ​​օրակարգ և բևեռացում խթանելու ևս մեկ փորձ է։

Թբիլիսին հույս է հայտնել, որ ԵՄ անդամ պետությունների մեծամասնությունը լավ գիտակցում է աշխարհաքաղաքական կարիքները, գնահատում է Վրաստանի հետ գործընկերությունը, նրա դերը Եվրոպան և Ասիան կապելու գործում և չի կիսում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վերաբերմունքը Վրաստանի մասնակցության նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի