Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփն է հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը

Լուրեր

06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կարծում եմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխարհում ցանկացած այլ անձից ավելի շատ ժամանակ ու էներգիա է ներդրել խաղաղության առաջարկների և խաղաղության նախաձեռնությունների մեջ, և աշխարհում ցանկացած մեկից ավելի մեծ հաջողություն է ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նա մեծ գովասանքի չի արժանանում, բայց եկեք չմոռանանք, որ երբ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ռուանդայում պատերազմ էր ընթանում, հենց նախագահն էր միջնորդում։ Ադրբեջան և Հայաստան՝ հենց նախագահն էր, որ հանգեցրել է դրան [հակամարտության կարգավորման]։ Թաիլանդ և Կամբոջա՝ նախագահն էր, որ վերջ դրեց դրան։ Հնդկաստան և Պակիստան։ Ընդամենը չորսն է, որ մտքովս անցավ վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Եվ դա արել է նախագահը, ոչ թե աշխարհի որևէ այլ առաջնորդ, և ոչ էլ ՄԱԿ-ը»,- ասել է Ռուբիոն։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել էր, որ վերջ է դրել 7 պատերազմների, այդ թվում`Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի