Ներկայում Հայաստանում՝ Զանգեզուրի հատվածում աշխատանքներ են ընթանում մեր ամերիկացի գործընկերների մասնակցությամբ․ Հաջիև

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է։ Նյու Յորքում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ «Միջին միջանցքի երկայնքով. հաղորդակցություն, ֆինանսներ և էներգետիկա» խորագրով 6-րդ Կասպիական բիզնես ֆորումում ունեցած ելույթում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ակնկալվում է, որ Միջին միջանցքով բեռնափոխադրումները կավելանան ավելի քան 50 միլիոն տոննայով։ Այս աճը հաշվի առնելու համար մենք լրացուցիչ միջոցներ ենք ներդնում և ապահովում ենք Բաքվի նավահանգստի և Ղազախստանի նավահանգստի սինքրոնացումը։ Բաքվի նավահանգստի տարեկան բեռնափոխադրման հզորությունը 25 միլիոն տոննա է, աշխատանքներ են տարվում այդ հզորությունն ընդլայնելու ուղղությամբ։ Սակայն սա միայն տեխնիկական խնդիր չէ»,- ասել է  Հաջիևը։

Խոսելով Միջին միջանցքի կարևորության մասին՝ Ալիևի օգնականը նշել է, որ Ադրբեջանը գործնականում ավարտել է իր «տնային աշխատանքն» այս ոլորտում։

«2020 թվականից սկսած մեկնարկել է Բաքվից մինչև Զանգիլան և Հայաստանի հետ սահման երկաթուղու նախագիծը: Այդ նախագիծը կավարտվի 2026 թվականի կեսերին: Ներկայում աշխատանքներ են ընթանում Զանգեզուրի հատվածի 42 կիլոմետրանոց հատվածում Հայաստանի տարածքում՝ մեր ամերիկացի գործընկերների մասնակցությամբ։ Երրորդ հատվածը ներառում է Նախիջևանը: Այս ոլորտում կատարվում են նաև լրացուցիչ ներդրումներ, և մենք համագործակցության ենք հրավիրում այլ միջազգային գործընկերների, այդ թվում՝ եվրոպացիներին»,- ասել է Հաջիևը։

Նա հավելել է, որ զուգահեռաբար Թուրքիայում մեկնարկել են նոր նախագծեր, և այդ նախաձեռնությունները տարածաշրջանում կստեղծեն ինտեգրված տրանսպորտային միջանցք, ներառյալ՝ երկաթուղիներ և ճանապարհներ, որոնք կբերեն լրացուցիչ տնտեսական օգուտներ։

«Պատմականորեն այս տարածաշրջանը լրջորեն տուժել է հակամարտություններից և պատերազմներից։ Սակայն մենք մտադիր ենք փոխել այս իրականությունը։ Ադրբեջանը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և համագործակցություն հաստատելու համար»,- հայտարարել է Ալիևի օգնականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի