TRIPP-ը կծառայի որպես Ասիան ու Եվրոպան կապող առանցքային տրանսպորտային օղակ․ Ալիև 

Լուրեր

03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ ստորագրվել է  Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագիր, որը հիմք է դրել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղուն» (TRIPP), այն կապահովի անխոչընդոտ տեղաշարժ Ադրբեջանի Հանրապետության մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Միջին միջանցքի երկայնքով. հաղորդակցություն, ֆինանսներ և էներգետիկա» խորագրով Կասպիական 6-րդ բիզնես ֆորումի մասնակիցներին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում։

«Ես վստահ եմ, որ TRIPP-ը, որը կդառնա Միջին միջանցքի հաջորդ խոշոր հատվածը, կծառայի որպես Ասիան և Եվրոպան կապող առանցքային տրանսպորտային օղակ՝ ընդլայնելով միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունները և նպաստելով տարածաշրջանի երկրների բարգավաճմանը, ինչպես նաև դրանց ինտեգրմանը համաշխարհային մատակարարման շղթաներին։ TRIPP-ը նաև զգալի ներուժ ունի ապագայում էներգառեսուրսների փոխադրման, էլեկտրաէներգիայի արտահանման, մասնավորապես, վերականգնվող էներգիայի, և օպտիկամանրաթելային մալուխների տեղադրման համար, որոնք տարածաշրջանը կվերածեն առևտրի և թվային հաղորդակցությունների միջազգային կենտրոնի»,-նշել է Ալիևը։

Նա հայտարարել է, թե Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը՝ այդ երթուղու արագ իրականացումն ապահովելու համար։

Ալիևը նշել է, որ Բաքուն Միջին միջանցքը դիտարկում է որպես «տարածաշրջանային տնտեսական աճի և ինտեգրման հզոր կատալիզատոր՝ այն ճանաչելով որպես ենթակառուցվածքների, արդյունաբերության և բիզնեսի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և բարգավաճման ամրապնդման առանցքային գործոն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի