Պետությունը պետք է ունենա պատշաճ կառուցակարգեր նման դեպքերը կանխարգելելու համար․ ՄԻՊ-ը՝ Մերձավանում տեղի ունեցած սպանությունների առնչությամբ

Լուրեր

25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
Բոլորը

ՀՀ ՄԻՊ-ը նույնպես խստորեն դատապարտել է Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքը, ինչի հետևանքով սպանվել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և Ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը:

Նման ծանր հանցանքները խարխլում են հասարակական անվտանգությունը և վտանգում իրավունքի գերակայության երաշխիքները։ Անհրաժեշտ է ապահովել դեպքի շուտափույթ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ մեղավոր անձանց անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու համար։

Պետությունը պետք է ունենա պատշաճ կառուցակարգեր նման դեպքերը կանխարգելելու համար և անընդհատ կատարելագործի դրանք:

Մարդու իրավունքների պաշտպանն իր զորակցությունն է հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին»,- ասված է ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս դատապարտել էր զինված հարձակումը ու ընդգծել, որ ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։