Ով է ժողովրդավարության լիդերը ՀՀ-ում․ Փաշինյանի հայտարարությունն ու քաղհասարակության հակադարձումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
Բոլորը

«Կառավարությունը ես եմ, չի կարա որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա»,- այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր օգոստոսի 28-ին։ Իսկ այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ պնդեց՝ ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ են բացում։ Փաշինյանը, միաժամանակ, հարցրեց՝ Հայաստանում ո՞վ է ժողովրդավարության առաջնորդը, պաշտպանը և արժեքների կրողը:

«Էս դեպքում բացառիկ իրավիճակ ունենք, որ այդ արժեքների կրողն իշխանությունն է, քաղհասարակությունը թույլ տվեք ասել, որ (այդ թվում վերջին շրջանի քաղաքական-գաղափարական փոփոխություններով և հարցադրումներով) մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում, որովհետև մենք բացում ենք դաշտը, ասում ենք՝ գիտե՞ք ինչ, ուզում ենք բոլոր հարցերը քննարկվեն, հարցադրումները հնչեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարծում է, որ այսօր Հայաստանում ժողովրդավարության մի հսկայական մասը պարզ հայհոյախոսություն է, իսկ ժողովրդավարությունը պաշտպանող չկա։

Քաղհասարակության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցն իրեն ժողովրդավարության լիդեր չի համարում։ Բայց որպես ժողովրդավարության կրող՝ կարծիք է հայտնում, որ Փաշինյանը որևէ կապ չունի ժողովրդավարության հետ։

Այն, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, Փաշինյանը հիմնավորում է հետևյալ կերպ․ իրենց իշխանության օրոք ընտրություններ չեն կեղծվել, չկա ինտերնետից օգտվելու սահմանափակում, կա խոսքի ու մամուլի ազատություն։ Կարապետյանցն այս համատեքստում հիշեցնում է ՔՊ-ի օգտին կասկածելի նվիրատվությունների մասին, որոնց հետ կապված քրեական վարույթն օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը համաձայն է Փաշինյանի հետ՝ Հայաստանում քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների կարելի է ժողովրդավարության լիդերներ կոչել։ Համամիտ է նաև Փաշինյանի բոլոր հիմնավորումների հետ, բայց հարցեր ունի կոռուպցիոն դեպքերի մասով:

Խուրշուդյանն ահազանգում է ԽԾԲ-ով նշանակումների մասին, որոնք խոչընդոտում եմ կոռուպցիայի դեմ պայքարը։

«Իհարկե, չի կարող Հայաստանում ժողովրդավարությունը իդեալական լինել, որտեղ մարդիկ՝ ինձնից սկսած, մյուսներով շարունակած մտածում ենք Ստալինի ձևակերպած բանաձևերով, Ստալինի ներմուծած արտահայտություններով և հայացքներով»,- ասաց Փաշինյանը:

Այս համատեքստում հետաքրքիր են մի շարք նշանակումներ։ Մասնավորապես, վերջերս Ազատություն ռադիոկայանը գրեց, որ պաշտպանության նախարարը Լոռու մարզի զինվորական կոմիսար է նշանակել քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու համար 3 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված նախկին պաշտոնյա Սարգիս Վահրադյանին:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան