ԿԳՄՍ նախարարը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարը անդրադարձել է Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի հետ գործակցությամբ բացված «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրությանը, ֆրանսիական կողմի հետ Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությանն ու մշակույթի ոլորտում առաջիկա նախաձեռնություններին:

«Կարևորելով համագործակցությունը նաև կրթության ոլորտում՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեության զարգացմանն ուղղված համագործակցային աշխատանքների կարևորությունը: Առանձնակի շեշտվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խթանումն ու դասավանդողների վերապատրաստման ծրագրերի արդյունավետության և շարունակականության ապահովումը: Նախարարը նշել է նաև 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում հյուրընկալելու փաստը՝ ընդգծելով ֆրանսիական փորձի տեղայնացման կարևորությունը:

Կողմերի միջև քննարկվող թեմաներից էր նաև կրթության և մշակույթի (հնագիտության) ոլորտներում Հայաստանում գինեգործության զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Այս համատեքստում նախարարը նշել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ֆրանսիական բուհերի միջև կա ուղղությունը զարգացնելու վերաբերյալ պայմանավորվածություն: Նշվել է նաև «Արենի 1» քարայրի տարածքում հնագիտական պեղումներ կատարելու, գինեգործության ոլորտում մշակութային ժառանգությունը հանրահռչակելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: