Շվեդիայի Մալմյո քաղաքի երկնքում «հսկայական» ԱԹՍ է նկատվել․ Նորվեգիան հայտնել է ռուսական կործանիչների կողմից օդային տարածքը խախտելու 3 դեպքի մասին

Լուրեր

20.08.2026 | 13:45
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:37
Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
20.08.2026 | 13:30
«Մեր նախորդ ծրագրում Շուշիի դեօկուպացիայի մասին էինք գրել, ՀՀ քաղաքացին ինձ պարտադրել է վերանայել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:22
Սամվել Կարապետյանի գործով դատը. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:20
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:19
Քաղաքացիները գիտեն` որ երկիրն է եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձրել, անուն չեմ տա.Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:16
Ալեն Սիմոնյանին նշանակել են ԱԽՔ, եթե էդ որակն իրեն դուր է գալիս, թող աշխատի. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:08
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի և Մոլդովայի միջև սահմանային անցակետին
20.08.2026 | 13:01
Դեպի ԵՄ Հայաստանի արտահանումը առաջին կիսամյակում աճել է ավելի քան 80%-ով
20.08.2026 | 12:59
Դատախազությունը Արմեն Աշոտյանից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 385 մլն դրամ
20.08.2026 | 12:53
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է
20.08.2026 | 12:50
ԱԲ ոլորտը մեծ տեմպերով աճելու է․ էլեկտրական էներգիայի սպառման պրոգրեսիվ աճ կարող է տեղի ունենալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:43
Արաղչին հայտարարել է, որ Թրամփի «տնտեսական պատերազմն» ԱՄՆ-ին ավելի մեծ վնաս կհասցնի
20.08.2026 | 12:38
Օլիմպավանում, ըստ ՊԵԿ-ի, հարկային խոշոր խախտումներ են արձանագրվել․ շուրջ 2 մլրդ դրամի վնաս է պատճառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Շվեդիայի Մալմյո քաղաքում մի քանի մարդ դիմել է ոստիկանություն՝ քաղաքի երկնքում մեծ, անհայտ անօդաչու թռչող սարք տեսնելուց հետո։ Այս մասին հաղորդում է շվեդական TV4 հեռուստաալիքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ոստիկանություն դիմած ամուսինները հայտնել են, որ հսկայական դրոն են տեսել, որն իր չափերի պատճառով ինքնաթիռ է թվացել՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օդանավակայանի փակվելուց մեկ ժամ անց անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Նրանք հայտնել են, որ անօդաչուն շատ բարձր բզզում էր և նման չէր տեղի իրավապահ մարմինների կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերին։ Այն կարճ ժամանակով թռել է մարզադաշտի վրայով, ապա ուղղվել դեպի արևելք։

Մալմյոյի և Կոպենհագենի միջև հեռավորությունը մոտավորապես 30 կիլոմետր է։

Մալմյոյի ոստիկանությունը TV4-ի լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ երկուշաբթի երեկոյան և գիշերը մի քանի անգամ հաղորդագրություններ են ստացել անօդաչու թռչող սարքերի մասին, սակայն դրանցից ոչ մեկը չի հայտնաբերվել։ Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք դրանք նույն անօդաչու թռչող սարքերն են, որոնք ավելի վաղ թռել են Կոպենհագենի մոտակայքում։

Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրիդրիքսենը Կոպենհագենի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի միջադեպն անվանել էր երկրի ենթակառուցվածքների վրա ամենալուրջ հարձակումը և չէր բացառել Մոսկվայի ներգրավվածությունը։ Կրեմլը մեղադրանքները որակել էր «անհիմն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԹՍ-ների պատճառով փակվել էին Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանները։

Նորվեգիայի իշխանությունները հայտնել են, որ տարեսկզբից ի վեր ռուսական կործանիչների կողմից երկրի օդային տարածքը խախտելու երեք դեպքի մասին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպումից  հետո Նորվեգիայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռուսական կործանիչները 2025 թվականի սկզբից ի վեր երեք անգամ խախտել են իրենց օդային տարածքը։

«Նորվեգիայում տեղի ունեցած միջադեպերը տեղանքով և տևողությամբ ավելի պակաս լուրջ են, քան Էստոնիայում, Լեհաստանում և Ռումինիայում տեղի ունեցածները։ Այնուամենայնիվ, դրանք դեռևս լուրջ միջադեպեր են։ Օդային տարածքի երկու խախտում տեղի է ունեցել Վարդյոյից հյուսիս-արևելք գտնվող ծովի վրայով։ Երրորդ միջադեպը տեղի է ունեցել Ֆինմարկի արևելյան ցամաքային սահմանի երկայնքով գտնվող անմարդաբնակ տարածքում։ Օդային տարածքի խախտումները տևել են մեկից չորս րոպե։ Մենք չենք կարողացել որոշել՝ արդյո՞ք այս խախտումները դիտավորյալ են, թե՞ նավիգացիոն սխալի արդյունք։ Անկախ պատճառից՝ սա անընդունելի է, և մենք դա հստակ հայտարարել ենք Ռուսաստանի իշխանություններին»,- ասել է վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։

Նորվեգիայի կառավարությունը, միաժամանակ, պարզաբանել է, որ նախկինում նման միջադեպեր տեղի չեն ունեցել վերջին 10 տարիների ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի