ՌԴ-ն լիարժեք պատասխանատվություն է կրում․ ՆԱՏՕ-ի զգուշացումը Ռուսաստանին՝ օդային տարածքների խախտումների հետ կապված

Լուրեր

07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
Բոլորը
ՆԱՏՕ-ն դատապարտել է Ռուսաստանին անցյալ շաբաթ Էստոնիայի օդային տարածքը խախտելու համար և հայտարարել, որ կօգտագործի «բոլոր անհրաժեշտ ռազմական և ոչ ռազմական գործիքները՝ պաշտպանվելու համար», քանի որ բախվում է Մոսկվայի կողմից «աճող անպատասխանատու վարքագծի» օրինաչափության հետ, գրում է Reuters-ը։
Էստոնիան նախորդ ուրբաթ հայտարարել էր, որ ռուսական երեք ՄիԳ-31 կործանիչներ 12 րոպեով խախտել են իր օդային տարածքը՝ մինչև ՆԱՏՕ-ի իտալական կործանիչների ուղեկցությամբ դուրս մղվելը։ Արևմտյան պաշտոնյաների կարծիքով՝ միջադեպը, հավանաբար, նախատեսված էր ՆԱՏՕ-ի պատրաստվածությունն ու վճռականությունը ստուգելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել մոտ 20 ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք մուտք գործելուց մեկ շաբաթ անց, ինչը ստիպել էր ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին խոցել դրանցից մի քանիսը։

«Ռուսաստանը կրում է այս գործողությունների լիարժեք պատասխանատվությունը, որոնք սրում են իրավիճակը։ Կարող են սխալ հաշվարկներ անել և վտանգել կյանքեր։ Դրանք պետք է դադարեցվեն։ Ռուսաստանը չպետք է կասկածի, ՆԱՏՕ-ն և դաշնակիցները, միջազգային իրավունքի համաձայն, կօգտագործեն բոլոր անհրաժեշտ ռազմական և ոչ ռազմական գործիքները՝ պաշտպանվելու և բոլոր ուղղություններից եկող սպառնալիքները կանխելու համար։ Մենք կշարունակենք արձագանքել մեր ընտրած ձևով, կարգով և տարածքում»,- ասվում է դաշինքի Հյուսիսատլանտյան խորհրդի հայտարարության մեջ։

Երեքշաբթի Դաշինքի անդամ 32 երկրների դեսպաններից կազմված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը հրավիրվել էր Էստոնիայի կողմից՝ համաձայն ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 4-րդ հոդվածի։ Ըստ հրապարակման՝ դաշնակիցները «կխորհրդակցեն միմյանց հետ, երբ նրանցից որևէ մեկի կարծիքով սպառնալիքի տակ հայտնվի դաշինքի անդամի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը»։

ՆԱՏՕ-ի 76-ամյա պատմության մեջ իններորդ անգամն է, որ այս հոդվածը կիրառվում է, և այդ դեպքերից երկուսը տեղի են ունեցել այս ամսվա ընթացքում՝ Լեհաստանի և Էստոնիայի շուրջ տեղի ունեցած միջադեպերին ի պատասխան։

«Ռուսաստանի այս և այլ անպատասխանատու գործողությունները չեն խանգարի դաշնակիցներին կատարել իրենց անսասան պարտավորությունները՝ աջակցելու Ուկրաինային, որի անվտանգությունը նպաստում է մեր անվտանգությանը՝ Ռուսաստանի դաժան և չհրահրված ագրեսիվ պատերազմի դեմ ինքնապաշտպանության իր անբաժանելի իրավունքն իրացնելու գործում»,- ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի