Կոռուպցիայի մեջ թաթախված կամ արյան հետ առնչություն ունեցած անձինք չեն կարող պաշտոն զբաղեցնել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
Բոլորը

Կոռուպցիայի մեջ թաթախված որևէ անձ չի կարող Հայաստանում մեր իշխանության տարիներին պաշտոն զբաղեցնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցությունից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:

«Բազմաթիվ և մի շարք լեգիտիմ հարցեր են առաջանում: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ եթե մենք չենք բացառում, որ այդ թվում ՀՀԿ-ն ներկայացրած անձինք կարող են համագործակցել մեզ հետ, լեգիտիմ հարց է առաջանում, ո՞րն է սահմանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց, թե ովքեր իշխանության մեջ տեղ ունենալու հնարավորություն չեն ունենա. «Կոռուպցիայի մեջ թաթախված որևէ անձ չի կարող Հայաստանում մեր իշխանության տարիներին պաշտոն զբաղեցնել: Երկրորդ՝ արյան հետ առնչություն ունեցած որևէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ, երրորդ՝ կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տված պաշտոնյաները»:

Ընդ որում, ըստ վարչապետի թեկնածուի, սա չի վերաբերում միայն նախկիններին: «Իսկ ո՞վ է ասում, որ նրանք, ովքեր նոր են պաշտոն զբաղեցնում, հրեշտակներ են: Ես այս ընթացքում անտանելի հիասթափություններ եմ ունեցել»,- հայտարարեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում