Գերմանիան օդ է բարձրացրել 2 կործանիչ՝ Բալթիկ ծովում հայտնաբերված ռուսական հետախուզական ինքնաթիռի պատճառով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բալթիկ ծովի վրա Գերմանիայի զինված ուժերը հայտնաբերել են չճանաչված ինքնաթիռ, որը չուներ թռիչքի պլան և չէր արձագանքում կապի փորձերին, փոխանցում է The Insider-ը։

Դրա որսման համար Ռոստոկ-Լագե ավիաբազայից օդ են բարձրացվել երկու Eurofighter կործանիչներ։ Սկզբում ինքնաթիռը հնարավոր չէր ճանաչել, սակայն ավելի ուշ այն տեսողականորեն նույնականացվել է որպես ռուսական Ил-20М՝ հետախուզական օդանավ, որը նախատեսված է ռադիոհետախուզության և տարածքի լուսանկարահանման համար։

Բալթիկ տարածաշրջանում իրավիճակը լարվում է՝ ՌԴ-ի կողմից օդային սահմանախախտումների վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնին։ Էստոնիայի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ին երեք ռուսական կործանիչներ ապօրինաբար մտել են երկրի օդային տարածք՝ Վայնդլո կղզու շրջանում։ Ռուսաստանը պնդում է, որ ինքնաթիռները գտնվել են չեզոք տարածքում, այլ ոչ թե Էստոնիայի օդային տարածքում։

Բացի այդ, սեպտեմբերի 19-ի երեկոյան Լեհաստանը հայտնել է, որ երկու ռուսական կործանիչներ ցածր բարձրության վրա մոտեցել են Բալթիկ ծովում գտնվող լեհական հորատման հարթակին՝ խախտելով դրա վրա սահմանված անվտանգության գոտին։ Ինքնաթիռները թռել են Petrobaltic հարթակի վրայով՝ մոտավորապես 150 մետր բարձրության վրա։ Պետական սահմանի խախտում չի արձանագրվել։