Ավստրալիան պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետությունը՝ վարչապետ Էնթոնի Ալբանիզի ԱՄՆ ժամանման ֆոնին

Լուրեր

02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրալիան ճանաչեց Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն, դառնալով աշխարհի ավելի քան 150 երկրներից մեկը, որոնք արդեն արել են այդ քայլը, հայտնում է ABC-ն։

Քիչ առաջ ճանաչման մասին հայտարարել է նաև Կանադան։

Այս քայլի մասին նախապես հայտարարվել էր օգոստոսին, սակայն պաշտոնական դարձավ կիրակի օրը՝ վարչապետ Ալբանիզի և արտգործնախարար Փենի Վոնգի համատեղ հայտարարությամբ։

«Ավստրալիան ճանաչում է պաղեստինցիների օրինական և երկարամյա ձգտումը՝ ունենալ սեփական պետություն»,-ասված է հայտարարության մեջ։

Այս օրերին Պաղեստինը ճանաչել են նաև Ֆրանսիան, Բելգիան և Պորտուգալիան, ինչը Ավստրալիայի հայտարարության մեջ կոչվել է «միավորված միջազգային ջանք՝ երկու պետության լուծման գործընթացին նոր թափ հաղորդելու համար»։

Այս քայլով Ավստրալիան այժմ ճանաչում է Մահմուդ Աբբասին՝ որպես Պաղեստին պետության ղեկավար։ Վարչապետ Ալբանիզը ծրագրել էր այս շաբաթ Նյու Յորքում հանդիպել Աբբասի հետ, սակայն ԱՄՆ կառավարությունը մերժել է վերջինիս վիզան։ Ավստրալիայի հայտարարության մեջ նշվել է, որ դեսպանատների և դիվանագիտական մյուս ձևաչափերի հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ Պաղեստինյան Ինքնավարությունը կատարի իր խոստացած բարեփոխումները։

Նախարարները նաև նշել են, որ Պաղեստինյան Ինքնավարությունը ճանաչել է Իսրայելի գոյության իրավունքը, և ընդգծել են․ «ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը չպետք է որևէ դեր ունենա ապագա Պաղեստինում»։