Հայաստանն արդեն ունի իր տեղը կիսահաղորդչային մատակարարման գլոբալ շղթայում. ԲՏԱ նախարարի տեղակալ

Լուրեր

07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Հայաստանն արդեն ունի իր տեղը կիսահաղորդչային մատակարարման գլոբալ շղթայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «State&Tech bridge» միջոցառման ընթացքում այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող ունենալ զանգվածային արտադրություն, սակայն կարևոր դեր է խաղում նախագծման, հավաքման և վերջնական արտադրանքի ստեղծման փուլերում։

Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի նպատակը միջազգային հուշագրերով ամրագրելն է իր կայուն դերը այս շղթայում և այդ դիրքի ուժեղացումը։

Նախարարի տեղակալը նաև կարևորել է արհեստական բանականության դերը և մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը:

«Շատ անելիքներ ունենք։ Պետք է ուշադրություն դարձնել տաղանդների անընդհատ մատակարարմանը, հատկապես էլեկտրական ինժեներների և ԱԲ ոլորտի մասնագետների։ Կարևոր է տիրապետել ոչ միայն մաթեմատիկային, ֆիզիկային, տվյալագիտությանը, այլև ԱԲ գործիքներին ու թվայնացման հմտություններին՝ արտադրողականությունը բարձրացնելու համար»,- ընդգծել է Սիմոնյանը։

Փոխնախարարի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ։

«2023 թվականի մայիսին ընդունված 808 որոշման հետևանքով արտահանման գործընթացները բարդացել են։ Ընկերությունը նախ պետք է դիմի հետազոտության, հետո նոր՝ էկոնոմիկայի նախարարություն, ինչը կարող է տևել մեկից երկու ամիս։ Մենք աշխատում ենք ստեղծել «validated»-ների համակարգ, որտեղ վստահելի ընկերությունների ստուգումները կիրականացվեն հետագա փուլում՝ պոստ ֆակտում։ Նույնը վերաբերում է նաև ներմուծմանը, քանի որ որոշ հումքեր չունեն համապատասխան կոդեր և ձևակերպումները ձգձգվում են ամիսներով, ինչի հետևանքով նյութերը կարող են դառնալ անպիտան։ Այս հարցերը քննարկվում են ՊԵԿ-ի հետ»,- ասել է փոխնախարարը։

Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը պետք է օգտագործի ներկա մարտահրավերները որպես հնարավորություն՝ կիսահաղորդչային և տեխնոլոգիական գլոբալ շուկաներում իր դիրքերը ամրապնդելու համար։