Սա ինքնության ոչնչացում է, տպավորություն է՝ Ադրբեջանն է այս թուղթը գրել, սա նվաստացման հռչակագիր է․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ ՀՀ իշխանության առաջարկած խաղաղության նախաձեռնությունը չի կարող համարվել արժանապատիվ․

«Իշխանության խաղաղության ծրագիրը արժանապատիվ չէ։ Մեր տեսլականը շատ ավելի լայն է․ պետք է ներգրավվեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Իրանը։ Միայն այդ ձևաչափով կարելի է հավասարակշռել վտանգները և ապահովել խաղաղություն»,- ընդգծում է Մանուկյանը։

Նա խիստ քննադատում է նաև վարչապետ Փաշինյանի վերջին ելույթները՝ անվտանգության ընդհանուր հայեցակարգի մասին, դրանք անվանելով նվաստացնող․

«Արժանապատվության նշույլ չկա։ Բանակի 25 տոկոս կրճատում, ռազմական բյուջեի չավելացում․ սա նշանակում է՝ մենք պետականորեն հրաժարվում ենք ինքնապաշտպանությունից»։

Մանուկյանի համոզմամբ՝ ապաշրջափակման գործընթացը չի կարող լինել միայն Երևանի և Բաքվի երկխոսության արդյունք, և տարածաշրջանի կարևոր դերակատարները պետք է ներգրավված լինեն․

«Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի շահերի համատեղությամբ։ Եթե դա արվի միայն իշխանության ներկայիս առաջարկով, կոնֆլիկտը չի բացառվի, այլ կշարունակի մնալ սրված վիճակում»։

Արցախյան հարցի շուրջ ՀԱԿ փոխնախագահը նշում է․
«Արցախը վերադարձնելը ռեալիստական չէ․ դա նոր պատերազմի ճանապարհ է։ Բայց ռեալ է հայերի իրավունքների պաշտպանությունը՝ միջազգային մեխանիզմներով։ Սա այն ուղղությունն է, որ պետք է զարգացնել»։

Խոսելով «Իրական Հայաստանի գեղագիտական հայեցակարգից», որը շրջանառության մեջ է դրել իշխանությունը, Մանուկյանը փաստաթուղթը ոչ միայն զուրկ է համարում իրատեսությունից, այլև ազգային ինքնության նկատմամբ հարված է որակում․

«Կառավարությունում չկա՞ր մեկը, ասեր՝ էս ի՞նչ զազրախոսություն է։ Եթե երեխան Մասիսը նկարի, կխախտի կառավարության հայեցակարգը։ Սա երազային փաստաթուղթ է Ադրբեջանի համար։ Տպավորություն է, որ այս թուղթը գրվել է Բաքվում։ Սա ոչ թե հայեցակարգ է, այլ նվաստացման հռչակագիր»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան