ՌԴ-ն խիստ թուլացել է, բայց ոչ այնքան, որ կորցնի ՀՀ-ի վրա իր լծակները․ 2026-ի ԱԺ-ն Կրեմլի քավորությամբ կձևավորվի․ Վահե Գասպարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը Factor TV-ի հետ հարցազրույցում, խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի և դրա տարածաշրջանային հետևանքների մասին, ասել է, որ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը կործանարար է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի և հետխորհրդային տարածքի համար։ Գասպարյանի համոզմամբ՝ պատերազմը կանգնեցնելը Պուտինի համար հավասարազոր է սեփական շրջապատի կողմից ոչնչացմանը. «Շարունակելը կենդանի մնալու միակ միջոցն է։ Պուտինն իր անձնական անվտանգությունն է պահում՝ պատերազմը երկարաձգելով»։

Թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից սպասելիքները մեծ էին, պատերազմը չկանգնեցվեց, փոխարենը Վաշինգտոնը սկսեց Ուկրաինային մատակարարել հարձակողական զենք, ինչը կարող է արագացնել Պուտինի ռեժիմի տապալումը։

«Պուտինը սադրանքի դիմեց՝ հիբրիդային պատերազմ սկսեց Եվրոպայի դեմ։ Նա փորձում է ստիպել Արևմուտքին զիջման գնալ Ուկրաինայի հարցում։ Սակայն այս վտանգավոր խաղը ձեռնտու չէ ո՛չ ՌԴ վերնախավին, ո՛չ էլ Չինաստանին. կարող են խորտակվել և զրկվել իրենց հարստություններից»,- ընդգծում է Գասպարյանը։

Գասպարյանը նաև նշում է, որ ԱՄՆ-ն իր դիրքավորումը ցուցադրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում՝ նպատակ ունենալով ձեռնոց նետել տարածաշրջանում ձևավորված ռուս-թուրքական ճարտարապետությանը. «Ամերիկյան ներկայությունը փլուզում է ՌԴ-Թուրքիա ճարտարապետությունը և երկուսին էլ դուրս է մղում տարածաշրջանից»։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, ՌԴ-ն թուլացել է, բայց դեռևս պահպանում է լուրջ լծակներ Հայաստանի նկատմամբ. «Կրեմլի ազդեցությունը շարունակվելու է, և վտանգ կա, որ 2026-ի ԱԺ-ն ձևավորվի հենց նրա քավորությամբ»։

Այսպիսով, Վահե Գասպարյանի գնահատմամբ, աշխարհաքաղաքական զարգացումները վկայում են, որ Պուտինի քաղաքականությունը դատապարտված է ճգնաժամի հենց ՌԴ-ի համար, իսկ Հայաստանի համար լուծումը ՌԴ կախվածությունից աստիճանական ու գործնական դուրս գալն է՝ զուգահեռաբար ամրապնդելով հարաբերությունները Արևմուտքի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան