Ադրբեջանական Մեջլիսը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի վերաբերյալ լսումներ կանցկացնի

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում կանցկացվեն լսումներ՝ նվիրված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին և ադրբեջանիզմի գաղափարախոսության տարածմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ այս հարցը ներառվել է Ադրբեջանի խորհրդարանի երիտասարդության և սպորտի հանձնաժողովի 2025 թվականի աշնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում։

«Երիտասարդության դերն Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գործում» թեմայով քննարկմանը նախատեսվում է հրավիրել երկրում և արտասահմանում սովորող ուսանողների։ Հանձնաժողովի աշխատանքային ծրագրի համաձայն՝ մեկ այլ լսում կքննարկի «երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների դերը ադրբեջանիզմի գաղափարախոսության տարածման գործում»։

Բաքուն որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնում է ՀՀ տարածքը։

Օրերս էլ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական կազմակերպության նախագահ, ադրբեջանական Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել էր, թե «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալը երկրում համազգային գաղափար է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի