Բաքվից հայտարարում են, թե «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն Ադրբեջանում համազգային գաղափար է

Լուրեր

02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն Ադրբեջանում համազգային գաղափար է։ Այս մասին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական կազմակերպության նախագահ, ադրբեջանական Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին՝ արձագանքելով նախօրեին Արցախի Անկախության օրվա առթիվ Հայաստանում տեղի ունեցած միջոցառումներին։

Նշենք, որ Բաքվում որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացվում է ՀՀ տարածքը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևողական ջանքերի և հեռատես քաղաքականության շնորհիվ համակարգված աշխատանք է տարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Իհարկե, աշխարհում կան ուժեր, որոնք չեն ցանկանում, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, և այդ ուժերը փորձում են վերահսկել Հայաստանի անջատողական ուժերին՝ համաձայն իրենց շահերի։ Ցավոք, նման գործողությունները հիմնականում վնասում են հենց հայ ժողովրդին։ Ինչ վերաբերում է այն փաստին, որ անջատողական ուժերն իրենց որոշ երազանքներ քարի են վերածում Հայաստանում, դա մեզ համար այդքան էլ հետաքրքիր չէ, և մենք մեր գործունեությունը չենք հիմնում նրանց անպատասխանատու գործողությունների վրա։ Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադառնալն Ադրբեջանում համազգային գաղափար է, մեր հայրենակիցների իրավունքը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և մի հարց, որը համապատասխանում է ոչ միայն ադրբեջանական ժողովրդի, այլև հայ ժողովրդի շահերին։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձն իրենց հայրենիք՝ այսօրվա Հայաստանում, երկու երկրների ու ժողովուրդների միջև վստահության կայունության պայման ու երաշխիք է»,- ասել է նա ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Ադրբեջանը սկսել է լուծարել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված կազմակերպությունները, և Ազիզ Ալեքբերլին «համապատասխան հրաման է ստացել նախագահական վարչակազմից»։

Սակայն հետագայում Ալեքբերլին հերքել էր այդ տեղեկությունները՝ նշելով, որ դա բացարձակ սուտ է։

Հավելենք, որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» ընդունել է նաև «վերադարձի հայեցակարգ»՝ ապահովելու համար, իբր, «Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ, խաղաղ վերադարձը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի