Բրյուսելը կշարունակի աջակցել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին․ Ալիևը Բաքվում ընդունել է ԵՄ հանձնակատարին

Լուրեր

02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին: Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Կոսը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների համար։ Նա նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված ջանքերին և Ադրբեջանի գործունեությանը մարդասիրական ականազերծման ոլորտում։

Կոսն ասել է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում հաջող համագործակցություն է հաստատվել, ինչպես նաև ընդգծել, որ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեծ հեռանկարներ կան։

Իլհամ Ալիևը գոհունակությամբ է հիշել այս տարվա մայիսին Տիրանայում ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ իր հանդիպումը։ Նշելով, որ տարածաշրջանում տրանսպորտային կապեր հաստատելու լավ հնարավորություններ կան, Ալիևն ասել է, թե «Ադրբեջանն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում  ազատագրված տարածքներում ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ»։

Այս առումով նա ընդգծել է Զանգիլան տանող ավտոմոբիլային և երկաթուղային գծերի կարևորությունը։

Հանդիպման ժամանակ նշվել է, որ Միջին միջանցքից և Կենտրոնական Ասիայից Ադրբեջան մտնող բեռների ծավալի զգալի աճ կա և կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հավելենք, որ Մարթա Կոսը հանդիպելու է Ադրբեջանի մի շարք այլ պաշտոնյաների, նաև այցելելու է Աղդամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի