Անահիտ աստվածուհու պատկերը՝ թատերականի շենքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Անահիտ աստվածուհու պատկերն ահա այսպես աստիճանաբար ուրվագծվում է  Երևանի սրտում՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի պատին։  Մուրալը ստեղծելու համար նկարիչ Մինաս Հալաջյանն ԱՄՆ-ից է ժամանել Հայաստան, իսկ նախագծի ղեկավարը Դավիթ Խաչատրյանն է։ 

Բացի հիացական խոսքերից՝ կան նաև  քննադատական մեկնաբանություններ․ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էր իր ֆեյսբուքում հարց բարձրացրել՝ «ինչպե՞ս կարելի է սրբատաշ տուֆը, որը մի ամբողջ քաղաքակրթական շերտ է պարունակում, ժամանակավոր գրաֆիտիով այլանդակել»: Մուրալ նախագծերի հեղինակը հակադարձում է՝ շենքը պատմամշակութային հուշարձան չէ։

Մինաս Հալաջյանն Անահիտ աստվածուհուն պատկերելու փորձ ունի, սակայն այլ երանգներով։ Այս անգամ քննարկումների առիթ է դարձել նաև ընտրված երկնագույն ֆոնը։  Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ մի քանի տարբերակ են դիտարկել։ Նկարչի խոսքով էլ՝ սկզբում նախատեսված էր պատը զարդարել միայն աստվածուհու կերպարով՝ առանց գունապատման։ Սակայն ԿԳՄՍ նախարարության մասնագետների հետ քննարկումից հետո որոշվել է մուրալը դարձնել գունավոր, քանի որ 18 մետր բարձրությամբ և 10 մետր լայնությամբ պատի վրա միայն աստվածուհու պատկերն անավարտ ու դատարկ կթվար։

Անահիտ աստվածուհու երևանյան մուրալը Մինաս Հալաջյանի ստեղծագործական ուղու ամենամեծ աշխատանքը կլինի։ Նկարիչն ու նախագծի հեղինակը վստահեցնում են՝ գույնը դեռ վերջնական չէ։ Նախագիծը կյանքի է կոչվում բարերարների աջակցությամբ։ Դավիթ Խաչատրյանի ջանքերով մինչ այս արդեն ստեղծվել են «Ժպտացող հայուհի», «Մուտք դեպի մեծ արվեստ» և «Ընդվզում» մուրալները։ Իսկ Անահիտ աստվածուհու մուրալն ավարտուն տեսք կստանա առաջիկա օրերին։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան