Մեծ պատիվ է հյուրընկալել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությանը. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Քաղաքականություն
17.09.2025 | 19:38
Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությանը՝ Ալեքսանդր Վիննիկովի գլխավորությամբ: Այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության ֆեյսբուքյան էջում:
«Հյուրերը տեղեկացան ԵՄ առաքելության շրջանակներում առաջադրանքների, մանդատի և վերջին զարգացումների մասին: ԵՄ առաքելությունը ձգտում է պահպանել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,- ասվում է գրառման մեջ։


