Եվրախորհրդարանը մշտական ներկայացուցչություն է բացում Կիևում

Լուրեր

03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանը  մշտական ​​ներկայացուցչություն է բացել Կիևում: Գերագույն ռադայում կայացած արարողության ժամանակ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ առաքելության նպատակն է խորացնել փոխգործակցությունը և վերահաստատել Կիևի հետ համերաշխությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք այստեղ ենք ձեզ հետ և կմնանք այստեղ: Մենք ամեն օր կաշխատենք ձեզ հետ»,- ասել է նա Ուկրաինայի խորհրդարանում ունեցած ելույթում։

Մեցոլան ընդգծել է, որ Մոսկվայի վրա ճնշումը կշարունակվի, և որ ինքն ակնկալում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փուլը շուտով կընդունվի։ Նա նշել է՝ ԵՄ-ն մտադիր է արագորեն դադարեցնել ռուսական գազի և նավթի վաճառքն ու միջոցներ ձեռնարկել սահմանափակումները շրջանցելու համար օգտագործվող «ստվերային նավատորմի» դեմ։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է, որ Ռուսաստանի դեմ հաջորդ պատժամիջոցների փաթեթի առաջարկն արդեն պատրաստվում է։ Ակնկալվում է, որ այն կներառի բանկային ոլորտին, էներգետիկային և գործող սահմանափակումները շրջանցելու համար կրիպտոարժույթների օգտագործմանն ուղղված միջոցառումներ։

Եվրախորհրդարանի ներկայացուցչության բացումը և նոր պատժամիջոցների նախապատրաստումը տեղի են ունենում Ռուսաստանի կողմից Ուկրաինա շարունակվող ռազմական ներխուժման ֆոնին։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ ԵՄ-ն ձգտում է համաձայնեցնել Կիևին քաղաքական և գործնական աջակցությունը՝ միաժամանակ բարդացնելով պատժամիջոցներից խուսափումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի