Պետդուման հավանություն է տվել խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոնվենցիայից ՌԴ-ի դուրս գալուն

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Պետդուման չեղյալ է հայտարարել «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» Եվրոպական կոնվենցիան, ինչպես նաև դրա երկու արձանագրությունները, հաղորդում է Meduza-ն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարան էր ներկայացրել Կոնվենցիան չեղյալ համարելու մասին օրինագիծ։ Բացատրական գրառման մեջ նշվում էր, որ Կոնվենցիայից դուրս գալու որոշումը պայմանավորված է նրանով, որ «Եվրոպայի խորհուրդն արգելափակում է  է Ռուսաստանի Դաշնությունից նոր անդամի ընտրությանը Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում», և որ Մոսկվան չի կարողանում լիարժեք մասնակցել այդ մոնիթորինգի մեխանիզմի աշխատանքներին 2023 թվականի դեկտեմբերից սկսած։

«Այս միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարումը չի նվազեցնի Ռուսաստանի Դաշնությունում խոշտանգումների կանխարգելման միջազգային իրավական երաշխիքների մակարդակը, քանի որ այն շարունակում է մնալ մի շարք հիմնական պայմանագրերի և արձանագրությունների կողմ, որոնք ապահովում են ինչպես խոշտանգումներից պաշտպանության նյութաիրավական չափանիշներ, այնպես էլ այդ չափանիշների պահպանման մոնիթորինգի մեխանիզմներ»,- լրագրողներին ասել է Պետդումայի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը։

«Խոշտանգումների կանխարգելման մասին» Եվրոպական կոնվենցիան (CPR) ընդունվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1987 թվականին։ Ռուսաստանը վավերացրել է այն 1996 թվականին, երբ դարձել է Խորհրդի անդամ։ Ռուսաստանի կառավարությունն օգոստոսի վերջին պատրաստել էր կոնվենցիայից դուրս գալու առաջարկ։

Իրավապաշտպան «Первый отдел» նախագծի համաձայն՝ կոնվենցիայից դուրս գալուց հետո Ռուսաստանն այլևս պարտավոր չի լինի թույլ տալ միջազգային տեսուչներին մուտք գործել իր բանտեր, իսկ ռուս բանտարկյալներն այլևս չեն կարողանա բողոքներ ներկայացնել Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտե։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի