ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ կրակոցների և ծխի մասին

Լուրեր

04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային  գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաղորդել է Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) մոտակայքում տեղի ունեցած կրակոցների մասին: Գործակալության մամուլի հաղորդագրության համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի դիտորդները կրակոցներից հետո նկատել են «մոտակա երեք վայրերից բարձրացող սև ծուխ», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է կայանի՝ Ռուսաստանի կողմից նշանակված «ղեկավարության» կողմից, որ մի քանի հրետանային արկեր «հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ի պարագծից դուրս գտնվող տարածքին՝ դիզելային վառելիքի պահեստարանից մոտավորապես 400 մետր հեռավորության վրա»։

«Չնայած տուժածների կամ սարքավորումների վնասման մասին հաղորդագրություններ չեն եղել, այս միջադեպը կրկին ընդգծում է միջուկային անվտանգությանը սպառնացող մշտական ​​սպառնալիքը»,- ասել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:

Նա կրկին «առավելագույն զսպվածության» կոչ է արել ատոմակայանների մոտ, «քանի դեռ չափազանց ուշ չէ»:

«Այն, ինչ մի ժամանակ գործնականում անհնար էր՝ կրակոցները կամ այլ ռազմական գործողություններ խոշոր միջուկային օբյեկտների մոտ, այս սարսափելի պատերազմի ընթացքում դարձել է սովորական երևույթ»,- հավելել է Գրոսին:

Ավելի ուշ՝ սեպտեմբերի 17-ի առավոտյան, ռուսական պետական ՌԻԱ Նովոստին, հաղորդել է, որ հրդեհը մարվել է՝ միջադեպի համար մեղադրելով Ուկրաինայի զինված ուժերին:

Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել ՄԱԿ-ի գործակալության հայտարարությունը։

Զապորոժիեի ատոմակայանը (ԶԱԷԿ) Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, որը գտնվում է Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում՝ Կախովկայի ջրամբարի ափին: Կայանը գրավվել է ռուսական զորքերի կողմից 2022 թվականի մարտին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ռազմական ներխուժման ժամանակ: Մոսկվան նշանակել է կայանի նոր «ղեկավարություն» և, ըստ Greenpeace բնապահպանական կազմակերպության, նախատեսում է այն միացնել իր էլեկտրացանցին:

Այս տարվա հուլիսին Զապորոժիեի ԱԷԿ-ում տեղի է ունեցել առնվազն երկու լուրջ միջադեպ։ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի խոսքով՝ հուլիսի 4-ին կայանը լիովին անջատվել է ռուսական հարվածների  հետևանքով։ Հուլիսի 13-ին ՄԱԳԱՏԷ-ի դիտորդները հայտնել էին, որ գիշերը լսել են բազմաթիվ կրակոցներ, իսկ առավոտյան հայտնաբերել են բազմաթիվ փոքր տրամաչափի արկերի պարկուճներ 5-րդ և 6-րդ ռեակտորների մոտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի