Ռուսական բանակը հարվածել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 17-ի գիշերը համապարփակ հարված են հասցրել Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտարարել է «Ուկրզալիզնիցա» ընկերության (Ուկրաինական երկաթուղիներ) ղեկավար Ալեքսանդր Պերցովսկին, գրում է Current time-ը։

Ընկերության տվյալներով՝ հարձակումն ազդել է ենթակայանների վրա։

«Որոշ գնացքներ աշխատում են փոփոխված երթուղիներով, իսկ 20 պահեստային դիզելային շոգեքարշներ արդեն շահագործվում են։ Մեր դիսպետչերները մի շարք գնացքներ կանգնեցրել են հարվածի տարածքից անվտանգ հեռավորության վրա»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Որոշ չվերթներ չեղարկվել են, բազմաթիվ չվերթներ, այդ թվում՝ միջազգային, ուշանում են: Ընկերությունը հայտարարել է, որ Խելմում և Պրժեմիսլում աշխատանքներ են տարվում տեղափոխումները կազմակերպելու, գնացքների սպասման գոտիները կազմակերպելու և սահմանային վերահսկողությունն արագացնելու համար։

Չերկասիի և Կիրովոգրադի մարզերում հարձակման թիրախում են եղել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները: Չերկասիի մարզային վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցի խոսքով՝ տուժածներ չկան։

Կիրովոգրադի մարզում, ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության, հարվածի հետևանքով հրդեհներ են բռնկվել երեք վայրերում, արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։

Ռուսական զորքերը նաև ավիահարված են հասցրել Խերսոնի մարզի Դարևկա համայնքի Ինգուլեց գյուղին։ Մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պրոկուդինը հայտնել է, որ տուժել են երեք կին և 3-ամյա աղջիկ։ Հարվածի պահին նրանք տանն են եղել։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի