Հաշվեհարդար գրառման համա՞ր․ լրագրողը պնդում է՝ քաղաքապետարանի պաշտոնյայի սպառնալիքից հետո ծեծել են իրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 15:38
Խուզարկություն՝ Աբովյանի համայնքապետարանում. կամ ձերբակալվածներ
25.09.2026 | 15:35
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են կարեւորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության խորացումը
25.09.2026 | 15:30
Վան Դեյկը խայտառակություն է որակել Գերմանիայի հավաքականի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 15:26
Ալեն Սիմոնյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունը
25.09.2026 | 15:18
«Զինված ուժերում բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է»․ ՄԻՊ-ը ահազանգ է ստացել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության մասին
25.09.2026 | 15:10
Գագիկ Ծառուկյանին կրկին հարցաքննության են տարել // ՀՀ-ի գազամատակարարումը վերականգնվել է․ ԼՈՒՐԵՐ
25.09.2026 | 15:03
Հնդկաստանը խորացնում է ռազմավարական պաշտպանական գործընկերությունը ՀՀ-ի հետ․ անդրադարձ
25.09.2026 | 14:46
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է 
25.09.2026 | 14:40
«Նոր էջ է բացվել Հարավային Կովկասում»․ Աբիսողոմոնյանը՝ Վաշինգտոնի պայմանավորվածությունների մասին
25.09.2026 | 14:31
Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքն» ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ «որպես տարածաշրջանային կենտրոնի»
25.09.2026 | 14:22
Հայաստանի գավաթ. Հայտնի է 1/8 եզրափակիչի ժամանակացույցը
25.09.2026 | 14:10
«Զվարթնոցում» տաքսիից օգտվելիս ընտրեք միայն լիցենզավորված ծառայություններ․ Տեսչական մարմնի զգուշանումը
25.09.2026 | 14:01
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատավարությունը՝ «Սև Բերդ»-ի օտարման գործով. ՈՒՂԻՂ
25.09.2026 | 13:54
«Միջազգային քրեական դատարանի մանդատը պետք է իրականացվի անկախ և անաչառ»․ Դավիթ Կարապետյանը՝ Նյու Յորքում
25.09.2026 | 13:47
ԱԶԲ-ն նոր ֆինանսական գործիքներ է առաջարկում Հայաստանի ջրային ծրագրերի համար
Բոլորը

Ղազար Փարպեցի փողոցում՝ Երևանի մամուլի ակումբին հարակից այս տարածքում, ասֆալտին 4 օր անց դեռ նկատելի են արյան հետքեր․ դիմակավորված անձն ուրբաթ օրը ծեծի է ենթարկել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար, լրագրող Հակոբ Կարապետյանին։ Նրա խոսքով՝ փորձել է իրեն հարվածներ հասցնող տղամարդու դիմակը հանել, սակայն չի ստացվել։

Թեև այդպես էլ չի կարողացել տեսնել իրեն ծեծողի դեմքը, սակայն վստահ է՝ այս ամենը կապված է 20 օր առաջ սոցցանցում իր արած մի գրառման հետ։ Ըստ Կարապետյանի՝ դրանից հետո իր վրա վիրտուալ հարձակում սկսվեց, ինչն էլ անցյալ ուրբաթ վերածվեց ֆիզիկականի։

Հակոբ Կարապետյանն օգոստոսի 27-ին գրառում էր արել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի տեսուչներն ավտոբուսում տուգանել են մի կնոջ, որն իրականում վճարել է իր ուղեվարձը։ Գրառման մեջ լրագրողը նշել էր․ «Նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է. կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ»։ 

Հենց նույն օրը երեկոյան հայհոյախառն հաղորդագրություններ է ստացել «Ավետ Բաբայան» անուն-ազգանունով օգտատիրոջից։ Կարապետյանը փորձել է պատասխանել, բայց պարզել է, որ արդեն արգելափակված է։   

Համացանցում որոնումից հետո պարզել է, որ օգտատերը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանն է։ Այս մասին շտապել է տեղեկացնել Քաղաքապետարանի պատկան մարմիններին, սակայն՝ անարդյունք, ինչից հետո անձամբ է կապ հաստատել Բաբայանի աշխատակազմի հետ։

Հենց այս իրադարձություններին է հաջորդել Կարապետյանի նկատմամբ բռնությունը, ինչի պատճառով լրագրողը վստահ է՝ սրանք փոխկապակցված են։ Factor TV-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը, սակայն, հերքում է իր մասնակցությունը որևէ միջադեպի։

Իրեն հասցեագրվող միջադեպերի մասով Բաբայանը հստակ մեկնաբանություն չտվեց՝ խնդրելով դիմել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին։ Սակայն վերջինը նույնպես այս պահին զերծ մնաց պարզաբանում ներկայացնելուց։ 

«Կպարզենք, կհասկանանք դեպքի մանրամասները»,- նշեց Կոստանյանը։ 

Այս պատասխանը Հակոբ Կարապետյանը վրդովեցուցիչ է համարում։

Եվ մինչ քաղաքապետարանը փորձում է մանրամասներ ճշտել, որոշ մանրամասներ Factor TV-ին հայտնում են իրավապահ կառույցներից։ ՆԳՆ-ից նշում են, որ սեպտեմբերի 12-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել դիմակավորված անձի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեից էլ Factor TV-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի՝ Ֆիզիկական ներգործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն։ Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցից հետո լրացուցիչ հարցաքննության էր մտնելու՝ հույսով, որ գործի վրա որևէ օղակ չի փորձի ազդել և ինքն արդարության կհասնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան