Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանին բերման կենթարկեն

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը, որով նա բացարկ էր հայտնել մեղադրող դատախազին: Նիստին այդպես էլ չներկայացան տուժողն ու նրա ներկայացուցիչը:

Սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Դատավորը Հայկին ներկայացրեց նրա իրավունքներն ու պարտականությունները, որից հետո կրկին պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց: Նա ասաց, որ իրենք դիմել են քննիչին ու դատախազին, որպեսզի տուժողի հագուստները համարվեն իրեղեն ապացույց և բերվեն դատարան. «Միջնորդում եմ, որպեսզի վարույթն իրականացնող մարմնից պահանջեք Դավիթ Սիմոնյանի հագուստները, որոնք տրվել են փորձաքննության և հայտարարվել է, որ դրանց վրա հայտնաբերվել են հանցագործության հետքեր, ապա պետք է այդ հագուսtը ճանաչվի իրեղեն ապացույց, ինչպես որ ճանաչվել է զենքը, որով նշվում է, թե կրակոց է արձակվել»:

Մեղադրող դատախազն ասաց, որ հագուստները պահպանված չեն, քանի որ քրեական գործի որոշ նյութեր ոչնչացված են եղել և դրանց մեջ է նաև հագուստները: Դատարանը պահանջեց փաստաթղթեր ներկայացնել, որոնք կապացուցեն, որ այդ նյութերը ոչնչացվել են:

Անհրաժեշտ տվյալները ներկայացնելու համար դատախազին մեկ շաբաթ ժամանակ տրվեց: Դատական նիստը հետաձգվեց:

Ի դեպ, նիստի ավարտին դատարանը որոշեց բերման ենթարկել տուժող Դավիթ Սիմոնյանին, քանի որ նրա բացակայությունը այսօրվա նիստին չուներ հարգելի պատճառ: