Մեծ խաղ է, զոհաբերում են ուկրաինացիներին, մեզ էլ կուլ են տալու, եթե տգետ մնացինք․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
Բոլորը

Հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը Factor TV-ի հետ զրույցում Լեհաստանի դեմ ռուսական ԱԹՍ-ների ուղարկելու և ռուս-ուկրաինական պատերազմի ներկա ընթացքը դիտարկում է «մեծ խաղի» տրամաբանության մեջ, որտեղ, նրա խոսքով, այսօր զոհաբերվում են ուկրաինացիները։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը մեծ զոհերի գնով արնաքամ է անում Ուկրաինային, և խնդիրը միայն Վլադիմիր Պուտինը չէ․ «Ռուսներն են ուզում վերականգնել կայսերական ստատուսը»։

Նրա կարծիքով՝ Պուտինը մարդասպան է, սակայն պետք չէ մոռանալ, որ նույն բնորոշումը վերաբերում է նաև Պերմյակովին և ռուսական վերնախավի բազմաթիվ անդամների․ «ՌԴ-ն անհամարժեք է ժամանակակից աշխարհին»։ Հայրապետյանը համոզված է, որ մինչև ռուսների ներթափանցումը տարածաշրջան, հայ-թուրքական բախումներ ազգային հողի վրա չեն եղել․ «Մեզ ներարկվել է հայրենասիրության կայսերական կերպը»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքին, թե ռեգիոնում խաղաղության շրջան է՝ Հայրապետյանը ընդգծում է․ «Ալիևը ԿԳԲ-ականի տղա է։ Դրանց և մարմնավաճառների խոսքը հիմք չէ։ Պահը գա՝ կռիվ կանի։ Չպետք է հավատալ նրանց խաղաղության մասին խոսքերին»։

Հանրային գործիչը մտահոգիչ է համարում նաև հայ հասարակության ներսում ստեղծված մթնոլորտը․ «Հայերն իրար ավելի շատ են ատում, քան ռուսներին ու թուրքերին։ Սա հոգեկան շեղման վիճակ է այն դեպքում, երբ իրական վտանգը հենց այդ երկրներից է գալիս»։

Նա կիսում է վարչապետ Փաշինյանի այն միտքը, որ հայերի շրջանում խորհրդային կայսրությունը ներարկել է հայրենասիրության իր մոդելը։ Նա հիշեցնում է նաև պատմական փորձը․ «Մենք թաքնվել ենք ռուս զինվորի հետևում և հայհոյել թուրքին։ Ռուսը մեզ ասում էր՝ «թուրքը ձեր գլուխը կպոկեր, ես չլինեի»։ Չե՞ք հավատում։ Ահա եկավ 1915 թվականը»։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանն այսօր ինքն իրեն է փորում գերեզմանը․ «Պուտինն ու նրա ագենտուրան, որ լցված են Հայաստան, հենց ՌԴ-ի գերեզմանափորներն են։ Չեկիստների սերունդը չի վերացել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան