Նույն ճակատագրին կարժանանա․ Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի «խոստացված հողերի» հայեցակարգի վրա հիմնված պնդումները «իրավաբանորեն անվավեր են և չունեն որևէ լեգիտիմություն»՝ այդ երկրի ղեկավարությանը որակելով «մարդասպանների ցանց», որը ղեկավարվում է ֆաշիստական ​​գաղափարախոսությամբ, գրում է Turkiye today-ը։

Դոհայում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովին մասնակցելուց հետո ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կառավարությանը մեղադրել է «սիոնիզմը որպես ագրեսիայի քողարկում օգտագործելու մեջ»։

«Իսրայելը ծառայում է ոչ թե կրոնին, այլ այլասերված գաղափարախոսությանը։ Նեթանյահուն և նրա ավազակախումբն աշխարհին պատմում են միայն սիոնիզմի մասին հորինված հեքիաթներ։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հրամայում է հարգել պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան հավասարությունը և սահմաններն ուժով փոխելու արգելքը։ Մենք պետք է ճանաչենք սա։ Հետևաբար, «խոստացված հողերի» հայեցակարգով ստեղծված սցենարներն իրավաբանորեն անվավեր են և զուրկ են լեգիտիմությունից։ Իսրայելը կառավարողները ոչ այլ ինչ են, քան մարդասպանների ցանց, որն իր արմատական ​​մտածելակերպը վերածել է ֆաշիստական ​​գաղափարախոսության», – ասել է Էրդողանը։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը Նեթանյահուին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։

«Ինչպես Հիտլերը, կուրացած այն բանից, ինչը նա առաջընթաց էր համարում, չէր կարող կանխատեսել իրեն սպասող պարտությունը, այնպես էլ Նեթանյահուն, ի վերջո, նույն ճակատագրին կարժանանա։ Ես հավատում եմ դրան»,- հայտարարել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Իսրայելի գործողությունները վնասել են ոչ միայն մահմեդականներին և քրիստոնյաներին, այլև հրեաներին։

«Երբ լսում ես հրեաներին, ովքեր դեմ են Իսրայելի ցեղասպանություններին, հստակ տեսնում ես, թե որքան վտանգավոր գաղափարախոսություն է սիոնիզմը։ Եթե սիոնիստական ​​Իսրայելը պետք է կապված լինի ինչ-որ բանի հետ, դա ահաբեկչությունն ու ֆաշիզմն են»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։

Նա մատնանշել է Նյու Յորքի հռչակագիրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում 142 երկրների կողմից, որպես Իսրայելի աճող մեկուսացման ապացույց։

«Երկու պետությունների լուծման թեզը, որը Թուրքիան տարիներ շարունակ պաշտպանել է բոլոր հարթակներում, այժմ դարձել է համաշխարհային մեծամասնության ընդհանուր կամքը»,- ասել է  Էրդողանը՝ հավելելով, որ  Պաղեստին պետության ճանաչումը Արևմուտքի կողմից այս ամսվա վերջին ՄԱԿ-ի գագաթնաժողովում «կխոչընդոտի Իսրայելին»։

Էրդողանի խոսքերը հաջորդում են Կատարում անցկացված արաբա-իսլամական գագաթնաժողովին, որը գումարվել էր անցյալ շաբաթ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածներից հետո։

Հարձակման ժամանակ զոհվել են ՀԱՄԱՍ-ի հինգ անդամներ և Կատարի անվտանգության ծառայությունների մեկ սպա, երբ խումբը քննարկում էր ԱՄՆ-ի ներկայացրած հրադադարի առաջարկը։

Գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը, որը հրապարակվել է Կատարի պաշտոնական լրատվական գործակալության կողմից, դատապարտել է հարվածները և զգուշացրել, որ Իսրայելի ագրեսիան «խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկացած հնարավորություն», միաժամանակ, սպառնալով տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։

Հիշեցնենք, որ նախօրեին գագաթնաժողովում ունեցած ելույթում Էրդողանը կոչ էր արել Իսրայելի դեմ համապարփակ տնտեսական պատժամիջոցներ կիրառել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի