Թուրքիայի նորանշանակ ԳՇ պետը այցով Բաքվում է

Լուրեր

06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
Բոլորը

Թուրքիայի ԶՈՒ-ի նորանշանակ ԳՇ պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն այցով Բաքվում է։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուին և նրա գլխավորած պատվիրակությանը, որոնք աշխատանքային այցով են ժամանել ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հրավերով։

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբում կայացել է դիմավորման պաշտոնական  արարողությունը։ Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Զաքիր  Հասանովը նշել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև խորը պատմական արմատների, ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները հետագայում զարգացել են երկու եղբայրական պետությունների ղեկավարների միջև բարեկամական հարաբերությունների շնորհիվ»։

Նա շնորհավորել է բանակի գեներալ Բայրաքթարօղլուին Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Բայրաքթարօղլուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Նա նշել է, որ նման այցելություններն ու հանդիպումները դրական են ազդում փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների զարգացման վրա։

Այցի ընթացքում տեղի է ունեցել երկու երկրների գլխավոր շտաբների պետերի հանդիպումը։

Քերիմ Վելիևը, խոսելով ադրբեջանական բանակում իրականացվող նորարարությունների մասին, ընդգծել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման բոլոր հնարավորությունների առկայությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության ներկա վիճակի և ընդլայնման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության նոր հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և այլ ակտուալ հարցեր։

Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  փոփոխություններ էր կատարել  երկրի ռազմական բարձրագույն ղեկավար կազմում։ Գլխավոր շտաբի նոր պետ էր նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն՝ այս պաշտոնում փոխարինելով Մեթին Գյուրաքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի