ՌԴ նահանգապետների ընտրություններում բոլոր գործող ղեկավարները վերընտրվել են

Լուրեր

03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում ավարտվել է միասնական քվեարկության օրը, որը շրջանների մեծ մասում ​​տևել է երեք օր՝ սեպտեմբերի 12-ից 14-ը։ Ռուսաստանցիներն ընտրել են 11 շրջանային խորհրդարանի պատգամավոր, 20 շրջանային նահանգապետ, բռնակցված Ղրիմի Սևաստոպոլի «նահանգապետին», ինչպես նաև մոտ 46 հազար մունիցիպալ պատգամավոր, գրում է Current time-ը։

Նահանգապետի ընտրություններում ամենուրեք հաղթել են շրջանների գործող ղեկավարները կամ  նահանգապետների ժամանակավոր պաշտոնակատարները: Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն՝ ձայների ամենաբարձր տոկոսը ստացել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը՝ 88.2%, նա հանրապետությունը ղեկավարում է 2010 թվականից:

Կուրսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը ստացել է ձայների 86,9%-ը, Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն՝ 84,2%, Օրենբուրգի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Սոլնցևը՝ 83,8%, Հրեական ինքնավար մարզի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարիա Կոստյուկը՝ 83 տոկոսը, Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը՝ 78.8%, բռնակցված Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը՝ 81.7%-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը գրեթե ամենուրեք հաղթել է տարածաշրջանային խորհրդարանի ընտրություններում՝ ստանալով ձայների ավելի քան 50%-ը։ Միայն Կոմիում այն  հավաքել է ձայների 44.5%-ը (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 14.9%)։

Կոստրոմայի մարզում «Եդինայա Ռոսիան»-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարված արձանագրությունների 100%-ի մշակման արդյունքների հիման վրա, ստացել է ձայների 50.2%-ը (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը  երկրորդ տեղում է՝ 12.1%):

Ընտրությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի աշխատանքում խափանումներ են եղել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան սեպտեմբերի 14-ին հայտարարել է, թե հանձնաժողովի պորտալի վրա մոտ 290 հազար հարձակում է եղել, իսկ հեռակա էլեկտրոնային քվեարկության պորտալի վրա՝ ավելի քան 300։

ՌԴ ԿԸՀ-ն դեռևս տեղեկատվություն չի տրամադրել քվեարկության երեք օրերի ընդհանուր մասնակցության մասին: Նախնական տվյալներով՝ ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Հրեական ինքնավար մարզում՝ 73.1%: ԿԸՀ-ն  և ՆԳՆ-ն հայտարարել են, որ ընտրությունների արդյունքների վրա ազդող լուրջ խախտումներ չեն եղել:

Այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցությունից Կրասնոդարի երկրամասի նահանգապետի թեկնածու Ալեքսանդր Սաֆրոնովը հայտնել է զանգվածային կեղծիքների մասին, Նովոսիբիրսկում դիտորդները բողոքել են ձայների գնման մասին, իսկ Լիպեցկի մարզում եղել են տնային քվեարկության ժամանակ տեղի ունեցած կեղծիքների մասին հաղորդագրություններ։

«Выборы в деталях: Хроника» տելեգրամ ալիքն էլ գրում է, որ Լիպեցկի մարզի թիվ 0223 ընտրատեղամասում հանձնաժողովը վերջնական արձանագրությունում սխալ տվյալներ է գրանցել ՌԴ  կոմունիստական ​​կուսակցության ներկայացուցչի քվեարկության վերաբերյալ: Դիտորդի խոսքով՝ նա հաշվել է կոմունիստական ​​կուսակցության թեկնածուի օգտին 147 ձայն, սակայն վերջնական փաստաթղթում ցույց է տրվել ընդամենը 61 ձայն: Հանձնաժողովը մերժել է  քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի