Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը
Հասարակություն
15.09.2025 | 11:12
Շինապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունը խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցրել է ու խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել շինարարական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու վերաբերյալ։
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն ՀՀ դրամը:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։