Բաքուն հրապարակել է Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանի մասնակցությամբ կադրեր․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել, որում ըստ հրապարակումների, երևում է, ինչպես է Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանը նախապատրաստում «զինված սադրանք»։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ կադրերում երևում է, ինչպես է Ավանեսյանն իր թաքստոցից հանում ինքնաձիգ և նռնակներ։ Կադրերում, որոնք առաջին հայացքից թատերականացված տպավորություն են թողնում, երևում է, որ տղամարդը քայլում է ուսապակով, մտնում տներից մեկը, հետո ինչ-որ բան վերցնում ու դնում պայուսակի մեջ, որը հստակ չի երևում։

Ավելի վաղ Բաքուն հայտնել էր, որ Ստեփանակերտում ձերբակալվել է տեղի բնակիչ, 1967 թվականին ծնված Կարեն Ալբերտի Ավանեսյանը։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Ավանեսյանը գնացել է քաղաքի մոտակայքում գտնվող անտառային տարածք, վերցրել այնտեղ նախկինում թաքցրած «Կալաշնիկով» ավտոմատը, դրա համար նախատեսված 4 պահունակ և 5 նռնակ։

Նրան ոստիկանները ձերբակալել են այն պահին, երբ իբր փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին․ զինված դիմադրություն է ցուցաբերել ոստիկանությանը,  կիրառել է նռնակներից 3-ը և ավտոմատից կրակ է բացել։

Պատասխան կրակից Ավանեսյանը վիրավորվել է և ձերբակալվել։ Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի, վիրավորում է ստացել նաև մեկ ոստիկան։

Հաղորդվում է, որ Կարեն Ավանեսյանն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Թարգմանությունը՝Էմմա Չոբանյանի