Ստեփանակերտում ձերբակալվել է հայազգի Կարեն Ավանեսյանը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստեփանակերտում ձերբակալվել է տեղի բնակիչ, 1967 թվականին ծնված Կարեն Ավանեսյանը։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Ավանեսյանը գնացել է քաղաքի մոտակայքում գտնվող անտառ, վերցրել այնտեղ նախկինում թաքցրած «Կալաշնիկով» ավտոմատը, դրա համար նախատեսված 4 պահունակ և 5 նռնակ։

Տղամարդուն ոստիկանները ձերբակալել են այն պահին, երբ նա, ըստ տեղեկության, փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին։

«Ավանեսյանը զինված դիմադրություն է ցուցաբերել ոստիկանությանը․ նա կիրառել է նռնակներից 3-ը և ավտոմատից կրակ է բացել։ Ավանեսյանը վիրավորվել է և ձերբակալվել։ Բացի այդ, վիրավորում է ստացել նաև մեկ ոստիկան»,-նշվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել են, որ Գլխավոր դատախազության և Պետանվտանգության ծառայության հետ համատեղ իրականացվում են օպերատիվ-քննչական գործողություններ, հարուցվել է քրեական գործ։

Նշենք՝ այժմ Ստեփանակերտում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։