Վստահ եղեք, որ մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը․ ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ին

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Վաշինգտոնը զգուշացրել է Մոսկվային ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դորոթի Շին․ տեղեկացնում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության պաշտոնական էջը։

«Սեպտեմբերի 10-ին ռուսական ռազմական անօդաչու թռչող սարքերը խախտել են ՆԱՏՕ-ի անդամ երկիր Լեհաստանի օդային տարածքը։

Միացյալ Նահանգները մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողքին է օդային տարածքի այս տագնապալի խախտումների պայմաններում։ Միացյալ Նահանգները խորհրդակցում է Լեհաստանի և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հետ՝ համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի, և վստահ եղեք, որ մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը»,- ասել է Շին։

Ամերիկացի պաշտոնյան նաև նկատել է, որ այ միջադեպը չի նպաստում այն  ջանքերին, որոնք Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին գործադրել է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար։

«Նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած գագաթնաժողովից հետո Ռուսաստանը ակտիվացրել է իր ռմբակոծությունները Ուկրաինայում՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ ու մարդկային  զոհեր պատճառելով։

Իսկ ԱՄՆ դաշնակցի օդային տարածքի խախտումը՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր, անհարգալից վերաբերմունք է Միացյալ Նահանգների կողմից այս հակամարտությունը դադարեցնելու բարի կամքի ջանքերի նկատմամբ»,- հայտարարել է Շին։

Հիշեցնենք, որ  Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա հարձակման ընթացքում խախտվել է նաև Լեհաստանի օդային տարածքը։  Հաղորդվել էր ԱԹՍ-ների խոցման մասին։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի