Չվերթների ավելացում, Անիի կամրջի նորոգում, Գյումրի-Կարս երկաթգծի շահագործում․ Թուրքիայի ԱԳՆ-ն` Ռուբինյան-Քըլըչ հանդիպման մասին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ՀՀ ԱԳՆ-ում այսօր հանդիպում է անցկացրել գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Սա նրանց 6-րդ հանդիպումն էր։

Բանակցությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Այս հանդիպման ժամանակ հատուկ ներկայացուցիչները հաստատել են այն հարցերը, որոնց շուրջ աշխատել և համաձայնեցվել էին նախորդ հանդիպումներում՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: Այս համատեքստում նրանք մտքեր փոխանակեցին սահմանային անցումների վերաբերյալ 2022 թվականի հուլիսի 1-ի իրենց հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնագրի իրականացման վերաբերյալ: Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հատուկ ներկայացուցիչները նաև որոշել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրություններ Կարս-Գյումրի երկաթուղու և էլեկտրաէներգիայի միջկապակցման գծի վերականգնման և շահագործման համար։

«Նրանք նաև որոշել են, որ պետք է ջանքեր գործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտի համագործակցությունը ամրապնդելու համար, մասնավորապես, բարձրագույն կրթության ուսանողների համար կրթաթոշակային հնարավորություններ ստեղծելով և պատմական Մետաքսի ճանապարհի (Անի) կամրջի համատեղ վերանորոգմամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի այլ շահագրգիռ ընկերությունները սկսեն չվերթներ իրականացնել տարբեր ուղղություններով՝ սկսած 2026 թվականի ամռանից, այդպիսով ավելացնելով երկու երկրների միջև օդային երթուղիների և չվերթների քանակը։

Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել այս գործընթացը առանց որևէ նախապայմանի։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի