Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում այժմ դադար է

Լուրեր

07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
Բոլորը

Ռուս-ուկրաինական բանակցություններում ներկայումս դադար է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Կապի ուղիները գոյություն ունեն, դրանք ստեղծվել են, մեր բանակցողները հնարավորություն ունեն շփվելու այդ ուղիներով, բայց առայժմ, թերևս, կարող ենք խոսել դադարի մասին»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Բացի այդ՝ Պեսկովը նշել է, թե Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհներ փնտրել, սակայն եվրոպացիները խոչընդոտում են այս գործընթացին։

«Ռուսական կողմը պահպանում է իր պատրաստակամությունը՝ գնալ խաղաղ երկխոսության, հակամարտության լուծման խաղաղ որոնման ճանապարհով։ Սակայն այն փաստը, որ եվրոպացիները խանգարում են, դա իսկապես այդպես է, ոչ մեկի համար գաղտնիք չէ», – ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Պատասխանելով հարցին, թե կարելի է ասել, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել, Կրեմլի ներկայացուցիչն ասել․ «Այստեղ, իհարկե, չի կարելի վարդագույն ակնոցներ կրել և ակնկալել, որ բանակցային գործընթացը կայծակնային արագ արդյունքներ կտա»։

Հավելենք, որ Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ հանդիպումից հետո  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սկսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկիի ու ՌԴ ղեկավարի  հանդիպման նախապատրաստումը։ ԶԼՄ-ները գրել էին, որ Սպիտակ տունը հույս ունի հանդիպում անցկացնել մինչև օգոստոսի վերջ, սակայն դա տեղի չունեցավ։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն Ալյասկայում հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկու առաջնորդների հանդիպման  մասով որևէ պայմանավորվածություն չկա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ  հայտարարել էր, որ եթե Վլադիմիր Զելենսկին պատրաստ է, թող Մոսկվա ժամանի, և նրանց հանդիպումը տեղի կունենա։

Զելենսկին էլ այսպես էր մեկնաբանել Ռուսաստանի նախագահի հրավերը։ «Կարծում եմ, որ, գիտեք, ուզում ես, որ հանդիպումը չկայանա, պետք է ինձ հրավիրել Մոսկվա։ Ռուսաստանը սկսել է խոսել հանդիպման մասին՝ դա արդեն վատ չէ։ Բայց մենք դեռ չենք տեսնում նրանց ցանկությունը՝ դադարեցնել պատերազմը», – ասել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի