Լեհաստանը ՆԱՏՕ-ից խնդրել է ՀՕՊ համակարգեր և ԱԹՍ-ներից պաշտպանության միջոցներ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանը  դիմել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին՝ խնդրելով տրամադրել լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տեխնոլոգիաներ։ Այս մասին  հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի Լեհաստանի օդային տարածք ներխուժելուց հետո Վարշավան խորհրդակցություններ է անցկացրել գործընկերների հետ։

«Չեխիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան և Բալթյան երկրները՝ բոլոր դաշնակիցները, պատրաստ են աջակցություն ցուցաբերել և կոնկրետ հայտարարություններ են արել», – բանակցություններից հետո ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Նիդերլանդների իշխանություններն արդեն հայտարարել է, որ մինչև 2025 թվականի վերջը Լեհաստանին կփոխանցեն  երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ և 300 զինծառայող կուղարկեն։

Չեխիան խոստացել է տրամադրել երեք Մի-171Շ ուղղաթիռ, որոնք «կօգնեն լեհական բանակին պաշտպանել երկիրը ցածր թռչող անօդաչու թռչող սարքերից»։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, որը ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը անվանել էր «վտանգավոր, անխոհեմ և աննախադեպ», ասել է, որ Լոնդոնը կգնահատի, թե ինչպես կարող է օգնել Լեհաստանին ռուսական անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո։

Bloomberg-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան քննարկում է մեկուկես ամիս առաջ Լեհաստանի օդային տարածքը պարեկելուն  ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցած վեց Typhoon կործանիչներից առնվազն մի քանիսը վերադարձնելու հարցը։

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին նշել է, որ երկիրը հատկապես կարիք ունի Patriot համակարգերի: «Անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանից մեր օդային տարածքի սպառնալիքի միակ ձևը չեն», – ասել է Սիկորսկին։

Ռուսական անօդաչու թռչող սարքերի ներթափանցման հետ կապված միջադեպը, ըստ լեհական իշխանությունների, դիտավորյալ սադրանք էր։ «Ռուսաստանը դիտավորյալ ներխուժում է իրականացրել», – ընդգծել է բանակցություններին մոտ կանգնած Bloomberg-ի աղբյուրը։

Ըստ Reuters-ի՝ ՆԱՏՕ-ն ռուսական անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը Լեհաստան չի համարում որպես հարձակում։

Լույս սեպտեմբերի 10-ի գիշերը մոտ 20 անօդաչու թռչող սարք հատել էր Լեհաստանի սահմանը՝ Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից իրականացված զանգվածային հարվածի ժամանակ։ Ի պատասխան՝ Լեհաստանի ռազմաօդային ուժերը օդ էին բարձրացրել կործանիչներ։ Սա առաջին դեպքն է, երբ ռուսական անօդաչու թռչող սարքեր են խոցվում ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։

Վարշավայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել էր, որ Լեհաստանը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը ներխուժել են իր օդային տարածք: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, որ «չի պլաավորել» Լեհաստանում թիրախներին հարվածել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի