Նեպալում ավելի քան 13,500 կալանավոր է փախել բանտից

Լուրեր

20.08.2026 | 16:50
Վստահություն չի ներշնչել պատասխանները. Վոլոդյա Հակոբյանը` ընդդիմադիրներին չընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 16:44
«Գործ տա՞լ, թե հաղորդում ներկայացնել»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ալեքսանյանն անջատեց Քոչարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 16:39
ՀՀ ընտրական կայքը՝ թուրքական «WOLVES OF TURAN»-ի թիրախ․ ինչ է հայտնի հաքերային հարձակման և տվյալների հնարավոր արտահոսքի մասին
20.08.2026 | 16:28
Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է Rubinstein Chess Festival-ում
20.08.2026 | 16:17
«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով վարչական վարույթ է հարուցվել
20.08.2026 | 16:06
Ազատ ոճի հայ ըմբիշներն անհաջող մեկնարկեցին Մ-20 ԱԱ-ում
20.08.2026 | 15:51
Վահագն Ալեքսանյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցությունը
20.08.2026 | 15:40
Սա «վրեժխնդրությո՞ւն» է ձեր թեկնածուներին չընտրելու համար․ Թունյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:29
Քյարքին ՀՀ տարածք չէ, Արծվաշենը ՀՀ տարածք է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:18
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 15:15
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կխաղա Մեդիալիգայում
20.08.2026 | 15:14
«Ուժեղ Հայաստանը» Հայկ Ֆարմանյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրեց․ ԱԺ-ն հանձնաժողովի նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:10
Կառավարությունը հաստատել է 2026-2031 թթ․ ծրագիրը // Եվրոպոլում ՀՀ կապի սպայի գրասենյակ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 15:08
Ճամբարակի վթարից տուժած 6 զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունի
20.08.2026 | 15:05
Ռոբասերժասամվելական է, իսկ Տեր Արամը չի կարող լինել նիկոլական. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նեպալի ոստիկանությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ այս շաբաթ կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ ամբողջ երկրում բանտերից փախել է ավելի քան 13,500 կալանավոր, գրում է  Al Arabiya-ն վկայակոչելով AFP-ին։

«Երեկ երեք ոստիկան է մահացել, իսկ ավելի քան 13,500 կալանավոր փախել է երկրի բանտերից», – AFP-ին ասել է Նեպալի ոստիկանության խոսնակ Բինոդ Գիմիրեն։

Նեպալցի զինվորները չորեքշաբթի օրը պարեկել են Կատմանդուի փողոցները՝ փորձելով վերականգնել կարգուկանոնը, այն բանից հետո, երբ ցուցարարները հրդեհել էին խորհրդարանը և ստիպել վարչապետին հրաժարական տալ։ Սա Հիմալայան երկրում վերջին երկու տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի բռնությունն էր։

Նեպալի մայրաքաղաքում բողոքի ցույցերը սկսվել էին երկուշաբթի օրը կառավարության կողմից սոցիալական ցանցերի արգելքի որոշումից հետո  վերածվել էին անհնազանդության գործողությունների ամբողջ երկրում։  Զոհվել է առնվազն 25 մարդ, հրկիզվել են կառավարական շենքեր։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի