Չենք վախենում Փաշինյանի թափահարած մուրճից, վախենում ենք Սյունիքը կորցնելուց, բախման հարթակ դառնալուց. Արտակ Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Factor TV-ի հետ զրույցում մեղադրում է ՀՀ իշխանությանը՝ պատերազմներ բերելու մեջ, հակադարձելով ԱԺ ընդդիմությանն ուղղվող այն մեղադրանքներին, որ ընդդիմությունը «պատերազմի կուսակցություն» է։ Ըստ Զաքարյանի՝ Հայաստանը պատերազմի մեջ է հայտնվել հենց գործող ուժի պատճառով․ «Պատերազմի կուսակցությունը յոթ տարի իշխում է Հայաստանում։ Երեք-չորս պատերազմ ենք ունեցել, բոլորը՝ կորուստներով»։
Զաքարյանը պնդել է, որ իրավիճակի տերը Ադրբեջանն է․ «Սա երևում է օգոստոսի 8-ի փաստաթղթից։ Եթե այն կատարվի, Հայաստանը կախված կլինի Բաքվից»։

Նա քննադատել է իշխանության հայտարարությունները՝ կապված ապաշրջափակման հարցի հետ։ Ընդդիմադիր գործիչը չի հավատում իշխանության հավաստիացմանը, որ ապարջափակմամբ ՀՀ ինքնիշխանությունը հարգվելու է․ «ՔՊ-ն ճոռոմ-ճոռոմ խոսում է։ Քաղաքական շուկա են բերել Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքը, որը թուրքական աշխարհն է հսկելու։ Այն գործարկվելու է Հայաստանի նվազագույն ներգրավմամբ։ Եթե մենք ունենանք լիարժեք որոշում կայացնելու իրավունք և կարողանանք արգելել մեր տարածքով բեռների անցումը, այդ դեպքում կասեի՝ այո, ինքնիշխանությունը պահպանվում է»։

Զաքարյանը կասկածի տակ է առնում խաղաղության հաստատման մասին իշխանության պնդումը․ «Ինչո՞ւ ՔՊ-ն չի ասում՝ հարգելի՛ Դոնալդ Թրամփ, մենք միջանցքից չենք խոսել։ Իշխանությունը խաբում է ժողովրդին, որ խաղաղություն է բերել։ ԱՄՆ-ին կասենք՝ սա մեզ պարտադրված թուղթ է։ Պետք է նորից բանակցենք օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթուղթը։ Եթե խաղաղության ենք գնում, ինչո՞ւ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքից դուրս չի գալիս, գերիներին չի վերադարձնում»։
Նրա խոսքով՝ իշխանությունն ուզում է փոխել Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով․ «Մենք խանգարելու ենք Փաշինյանին այդ հարցում։ Հայաստանի տակ ական են դնում»։

Այդուհանդերձ, Զաքարյանը շեշտել է, որ ՀՀԿ-ի նպատակը իշխանության գալը չէ․ «Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Գործող իշխանությունն է բոլոր դժբախտությունների պատճառը։ Մենք չենք վախենում Փաշինյանի թափահարած մուրճից։ Մենք վախենում ենք Սյունիքը կորցնելուց և բախումների հարթակ դառնալուց»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան